Գնաց առաջ, ճամփան կտրեց, այսպես խոսեց,
— Ա՛յ աստուծո վեհ պաշտոնյա, հյուր առ գիշերս,
Պանդուխտ մարդ եմ, նոր եմ եկել, ծանոթ չունեմ էս քաղքում։
— Արի ինձ հետ, պանդուխտ եղբայր, հյուր ենք բոլորս աշխարհքում,
Հյուրն աստծո ղըրկած մարդն է, բարի լինի քո ճամփան,
Ասավ երգիչն անուշ ու մեղմ օտարական այս մարդուն,
< ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ > տարավ տուն։
Երբ իրիկունն հացի նստան տանտերն ու հյուրն իր օտար,
Երգիչն այսպես խոսք բաց արավ, հարցմունք արավ սիրաբար. 10
— Պատմիր լսենք, [ո՛վ] բարեկամ, շատ աշխարհք ես ման եկել,
Ի՞նչ ես տեսել, ի՞նչ ես լըսել— պատմիր լսենք թող մենք էլ։
— Շատ աշխարհք եմ ես ման եկել, խոսեց Արեգն ու ասաց,
Ու շատ զարմանք բան եմ տեսել, ոչ տեսնըված, ոչ լսված.
↑Բնագրային տարբերությունները բերվում են յուրաքանչյուր հատվածից հետո։