Այս էջը հաստատված է
Ծրագրային նշումներ
ԱՐԵԳ
Գեղարվեստի (հազարան բյուլբյուլ) բնակավայրը լինելու <է> սուրբ, մաքուր, դալար, անթառամ— աղբյուր ամեն վսեմ ու բարի զգացումների— ինչպես տաճարի սեղանը— սրբություն սրբոց, և այնտեղ ամեն վատ բան չքանալու է մարդու հիշողությունից, մոռացությունն է թագավորում– հավերժական, անանց:
ԵՐԳ արևելյան վիպերգ
Ա.
Հազարան բյուլբյուլ
Բ.
Սինամ թագավորի գաղտնիքը
Գ.
Անթառամ այգի.
Այսինքն՝ դու պետք է թափանցես (Սինամ=կուրծք) մարդկային կրծքի ներսը, վշտերի աշխարհքը, որ տիրես պոեզիային, մուզիկայի գաղտնիքին։
Բանաստեղծությունը զգայական աշխարհից բարձրանում է գեղարվեստի աշխարհը, այնտեղից՝ բարոյական վերածնության աշխարհը, ուրիշների բարօրության գործի աշխարհը։