Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սա տկարացավ, չըկարաց տանի
25 [Նեղությունները] հեռավոր ճամփի։

——————

Դուրս կանչեց իրեն հզոր հայրերի
Աննըկուն հոգին։ Անձայն, անտրտունջ[1]
Տառապում էր նա։ Նույնիսկ մի թառանչ[2]
Չէր հանում իրեն գունատ շրթունքից։[3]

Թարգմանության սևագիր հատվածներ


Մի քանի տարի սրանից առաջ,
Այնտեղ, ուր գալի զվարթ աղմուկով[4]
Քուռն ու Արագվան խառնըվում իրար,[5]
Գըրկվում են երկու քույրերի նման,
5 Կար մի մենաստան։

——————

Այնտեղ, ուր զվարթ աղմուկ հանելով,[6]
Քուռն ու Արագվան գալիս միանում,

——————

Այժմ էլ տակավին

Անցորդը սարի ուսից կըտեսնի

———————

10 <1 անընթ.> դեռ սարերի ուսից
Հին դարպասների սյուները կանգուն[7]
Քանդած դարպասի < . . . >
Վանքի կամարը ու բուրգերը հին.

  1. 27 Աննըկուն հոգին։ Անձայն, անմռունչ
  2. 28 ա Տառապում էր նա։ Եվ ոչ մի մռունչ
    բ Տառապում էր նա: Եվ ոչ մի տրտունջ
  3. 29 ա Չէր հանում իրեն դալուկ շրթունքից։
    բ Չէր հանում գունատ չոր շրթունքներից։
  4. 2 ա Այնտեղ, ուր գալի շառաչ աղմուկով,
    բ Այնտեղ, ուր անուշ աղմուկ հանելով,
  5. 3 Քուռն ու Արագվան գալիս միանում,
  6. 6 Այնտեղ, ուր անվերջ աղմուկ հանելով,
  7. 11 Հին կամարների սյուները կանգուն