Այս էջը հաստատված է
գնաց հունաց բանակը և ծնկաչոք խնդրեց Աքիլլեսից սպանված որդու դիակը, մեղմացնելով անողոք դյուցազնի սիրտը սրտաշարժ խոսքերով, և, ստանալով, գիշերով վերադարձավ Իլիոն։
51-52 | Եվ պարկուհին ընդհատել է | |
Արդեն օրերն իմ կյանքի։ |
Պարկուհի—բաղդի աստվածուհին։
55-56 | Վերջացա՜ծ է, հանգավ ջահը | |
Պելիդեսի օրերի։ |
Պելիդես—հայրանունն Աքիլլեսի:
73-74 | Էլ մի՛ սպասիր, որ Մենետի, | |
Որդիդ չի գալ հորանց տուն... |
Մենետի—Պատրոկլեսի հայրը։
139-140 | Եվ եկվորին սպասում է | |
Քարոնը սև Ստիքսի մոտ։ |
Քարոն—Նավապետ ստորերկրյա դիցաբանական Ստիքս (Աքերոն) գետի։
153-154 | Սկյուրոսից դեպի հեռու | |
Նեոպտոլեմ կըլողա. |
Նեոպտոլեմ—Աքիլլեսի որդին, որ Սկյուրոս կղզումն էր։
ԳԳ ծանոթագրությունները
- 1 Միգում կորավ Իդա սարը,
Իդա սարը գտնվում է Տրոյայի մոտ։
- 4 Քնած բանակն Ատրիդյան։
Ատրիդ՝ Ատրեի որդի Ագամեմնոնը, հույն բանակի պետը։
43-44 | Եվ պարկուհին ընդհատել է | |
Արդեն օրերն իմ կյանքի։ |
Պարկուհի՝ ճակատագրի դիցուհի։ Պարկուհիների թիվը երեքն էր, որոնցից մեկը մանում էր մարդկային կյանքի թելը, մյուսը՝ ձգում, երրորդը՝ կտրում։
- 48 Պելիդեսի օրերի...
Պելիդ կամ Պելիդես՝ Պելեյի որդի Աքիլլեսը։
- 83 Սպերքի ջրե՜ր, բազուկըս ձեզ
Սպերք՝ գետ Թեսալիայում: