Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գելը ոչխարին հասավ թե չէ, եթե տանելու հնար չկա, դմակին կտա ու մի տալումը դմակը կպոկի։

— Տավարին էլ հասավ թե չէ՝ բողազիցը կբռնի, քեռի Անդրիաս,— մեջ մտավ մի տավարած։

— Տավարին էնքան էլ հեշտ չի,— պատասխանեց քեռի Անդրիասը։— Տավարիցը մինը գոռաց թե չէ, ամբողջ տավարը հասկանում է բանն ընչումն է, որովհետև գիլի գոռացնելն ուրիշ տեսակ է․ իսկույն բոլորը հավաքվում են, քամակ-քամակի տալիս ու պոչները դեմ անում, կանգնում․․․

— Տավարը հեշտ է շաղվում, քեռի Անդրիաս, ու հեշտ էլ գիլի փայ է դառնում։ Էն, ինչ ձի՛ն է անում գիլի հետ, ոչ մի անասուն չի անիլ։

Ձին գիլի հոտն առավ թե չէ, ականջները սրում է, փռռացնում, փռնչացնում, ու ձեռաց բոլոր ձիերը հավաքվում են մի տեղ։ Մադիանները իրենց քուռակները մեջտեղն են առնում ու նրանց շրջապատում կանգնում, երեսները, դեպի ներս, քամակները դեպի դուրս— գելերի կողմն արած՝ քացիները պատրաստի։ Ու աստուծ հեռու տանի, թե մի գել մոտեցավ։ Բայց կռվում գիլի համար ամենավտանգավորը որձ ձին է։ Որձ ձին մադիանների հետ շրջանի մեջ չի մտնում։ Բաշը թափ տալով ու փռռացնելով կատաղի պտտվում է շրջանի չորս կողմը, հարձակվում է գելերի վրա ու առաջն ընկած՝ գելին տրորում, ջարդում առաջի ոտներով կամ քացու մի զարկով փռում գետին։

Եթե մադիանը մենակ է, քուռակը դոշի տակն է առնում ու կանգնում։

Մենակ ձիու էս կողմն, էն կողմն է թռչում գելը ու հանկարծ վրա է թռչում բողազիցը բռնում կամ մի զարկով փորը պատռում։ Երբեմն քնթիցն էլ է բռնում, շունչը կտրացնում։ Երբեմն էլ ձիու առաջն է ընկնում ու փախսը տալիս, իբրև թե վախենում է․ ձին էլ դունչը տնկած ետևիցն է ընկնում, իբրև թե հալածում է։ Հանկարծ ետ է դառնում ու բռնում։

— Էդ հո էշն է,— խոսեց քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում

108