Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաստաղին, սառնամանիքը ճայթում ու գազազում է դուրսը, ու ծերության տխուր մի շշունջ խոսում է ականջիս․

«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը․․․»։

Ու առաջս են գալիս ուրիշ պատկերներ․․․ Լսում եմ գյուղի ընտանեկան կյանքի զվարթ աղմուկը։ Երկու շիկահեր գլուխներ, իրար հակված, իրենց պայծառ աչիկներով կայտառ նայում են ինձ, կաս-կարմիր այտերը թրթռում են զսպված ծիծաղից, ձեռները փաղաքուշ իրար են հյուսվել, մեկմեկու ընդհատելով հնչում են ջահել, բարի ձայները, իսկ մի քիչ դենը, սենյակի խորքում, ուրիշ, նույնպես ջահել ձեռներ, մատները շփոթելով, սահում են հին դաշնամուրի ստեղունքների վրա, և Լանների վայլսը չի կարողանում խլացնի նահապետական սամովարի քլթքլթոցը․․․

«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը․․․»։

Մոմը նվաղում է ու հանգչում․․․ Էդ ո՞վ է հազում էդտեղ էդպես խուլ ու խեղդուկ․․․ Կծիկ եկած պառավ շունս, իմ միակ ընկերը, սեղմվում է ոտներիս ու ցնցվում․․․ Ցուրտ է․․․ Մրսում եմ․․․ Ու մեռե՜լ են նրանք․․․ ամե՜նքը․․․ ամենքը մեռե՜լ․․․

«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը․․․»։