Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էսպես մնչում են, հետո ցած են թռչում, մինը Մոխրոտի աջ ուսին է բազմում, մյուսը՝ ձախ ուսին։ Ու էդպես էլ մնում են։

Հարսանիքի ժամանակ Մոխրոտի խորթ քույրերն էլ են գալիս, որ իրենց վրա էլ կաթի նրա բախտիցը, ու իբրև թե ուրախանում են։ Պսակ գնալիս մեծը Մոխրոտի աջ կողմն է կանգնում, փոքրը՝ ձախ կողմը, ու աղունակները մեծի աջ աչքն են հանում՝ փոքրի՝ ձախ աչքը։ Պսակից ետ գալիս մեծը ձախ կողմն է անցնում, փոքրը՝ աջ կողմը։ Էս անգամ էլ աղունակները մեծի ձախ աչքն են հանում, փոքրի՝ աջ աչքը ու թողնում։ Ու էսպես, երկուսն էլ իրենց չարությունից կուրանում են ու ամբողջ իրենց կյանքում էլ մնում են կույր։