Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրվածքներս ու տպեցի, որ լավ ընդունելություն գտան։ Այդ ժամանակ մեռավ մեր հայտնի գրողներից մինը, թաղմանը գնացի վանքի բակը։ Մեկ էլ տեսնեմ բազմության մեջ—մի կողմը ինձ ծանոթ խմբակը, մեջտեղը Տուկլուզյանը։

— Հա, կարդացի, ապրես, որ ինձ սևերես չես թողնում, բայց անքաղաքավարի մարդ ես— մի գիրք չես ղրկում․․․ լավ չի, մարդի երախտիք մոռանալը լավ բան չի․․․ Նա ինձ անվանում է իմ բանաստեղծը— ես եմ առաջ բերել․․․

Դրանից հեռացա, առաջս կտրեց Տուկ<լուզյանը>։

— Հը, ոնց ես․․․ Չէ, հիմի լավ ես․ այ, ինչ կասեմ։ Թե չէ, ախպերս, էն ընչի՞ նման էիր։ Եվ սկսեց պատմել իր հետի մարդկանց, թե ինչպես տեսավ, ես նիհար, հիվանդ—տարավ մի փլավ․․․

— Ես քեզ ասել եմ—շարունակի—դու ինձ լսի․

Բերում էր ինձ ցույց տալի․

Ես ամաչեցի, ասում եմ, որ չէի ճանաչում էն ժամանակ— և տան տեղն էլ չգիտեմ։

Ես այնուհետև դադարեցի վանքի բակը գնալուց։ Բայց միշտ էլ մի որևէ տեղ, մի որևէ շրջանում պատահում էի նրանց, որ հիշեցնում էին մեկն իր կարծիքը, մյուսն իր փլավը, հաճախ լսում էի ծանոթներից թե գանգատվում <են> իմ անշնորհակալությունից, որ մեծ մարդ դառնա և նրանց մոռացա։

Սրանց միշտ պատահելով ու ավելի շատ սրանցից խուսափելով անցավ 25 տարի։

Լրանում էր իմ 25 ամյակը։ Բարեկամներս ու պարտքատերերս միտք հղացան ու եռանդով մեջ մտան էդ առիթով ինձ համար փող հավաքելու։

Ինձ անհարմար ու անախորժ մի բան թվաց․ ես հայտնեցի, որ անհարմար է, որ իմ բարեկամներն ու պարտքատերերն անեն էդ։ Բան չկա, ասին․ հոբելյանի ժամանակ