Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, սթափվեցի ու կրկին տոնական դիրք բռնեցի, իբրև թե ոչինչ չկա։ Հանկարծ տեսնեմ առաջ է գալիս Կարպ Թորոսիչը ձեռքին մի թուղթ․ ճառ է ասում։ Վա՜հ, էս մարդն ո՜վ, ճառն ո՜վ։ Շատ հետաքրքրվեցի։ Սկսեց կարդալ։

— Այն ժամանակ, երբ ձեզ ոչ ոք չէր էլ ճանաչում, երբ դուք ինքներդ էլ չէիք իմանում, թե ինչ եք և ով, երբ ինքներդ էլ կասկածում էիք… և քիչ էր մնում ծռեք ձեր ճամփեն, դեռ այն ժամանակ, եթե չեք մոռացել, ես սիրեցի ու մոտեցա ձեզ… Բայց ավելորդ եմ համարում այսօր հիշել այն, ինչ որ քաջ է ձեզ… Կյանքը ալեկոծված ծով է, տաղանդը երբ հայտնվում է, նա հեշտ կարող է ընկղմել, եթե չունի փորձված առաջնորդ ու խրախուսող, եթե չունի <․․․>։

Մինը խոսում է, որ եթե բախտն էդպես չի տնօրիներ (այսինքն՝ ինքը չպատահեր), չէին լինի իմ գրվածքները, էն գոհարները, որ և այլն։ Էն ժամանակ, ասում է, որ դու նոր էիր սկսել և միշտ բերում էիր ինձ ցույց տալի, ես ասում էի, ցույց էի տալի (սուտ է ասում երեսիս)։ Մյուսը նրա դեմ. թե եթե ինքը չպատահեր, գրողը ինքը չէր լինիլ։ Մինն առաջարկում է իմ անունով մի համապատասխան բան։ Մյուսը թե՝ մի գյուղ, մեջն ամեն բան և թատրոն, ու խաղան իմ դրամաները, թեև իսկի դրամա չունեի։

Էսպես հեռվից է սկսում, որ մենք իրար չենք ճանաչել։

Առաջ են բերում, կարդում՝ 87 ր<ուբլի> 26 կ<ոպեկ>։

Ճաշին սրա հակ<առակ> խոսք է առնում, թե իր ճառի մեջ հաստատապես ասում է, որ ես համաձայն չեմ, նա պետք է <1 անընթ.> և իր տոլմեն է հիշեցնում։

Իսկ ես փոխանակ շնորհակալ <լինելու>՝ շատ տխուր մտքերի ետևից էի, թե ինչքան ցած են իմ համար։ Լինում են էդպես հակառակ րոպեներ՝ մարդ ակամայից դուրս է գալի անքաղաքավարի և ապերախտ։

Մեկը հոբելյանին առաջ եկավ,

— Այն ժամանակ, երբ բանաստեղծը գունատ շրջում էր