Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Նա չէր ուզում տեսնել երգողին, այս լոկ նրա համար, որ չէր ուզում յուր տրամադրությունը խանգարվի, և ոչ էլ անցորդը դադարի յուր երգը երգելուց, որի ազդած տրտմությունը սաստիկ դյուր էր գալիս յուր սրտին։

Ա՜խ, որքան սիրուն ես ու կախարդող, հայրենի գավառ, քո վեհ տխրության մեջ, որքա՜ն սիրտ պատառող են քո գեղեցկության տխուր հրապույրները։

Սակայն գյուղացին շատ էր մոտեցել և նկատեց ծառի բունին մոտ նստած երիտասարդին։

Դեմքը զվարթացավ և[1] հեռվից բարի աջողում բարևելով՝ մոտեցավ Սուրենին, ավելացնելով.

— Էդ ի՞նչի ես ընկերներիցդ հեռացել, միտք ես անում, երևում է[2]։ Հիմի տեսնում եմ[3], դրուստ ա, որ ասում են ինչ-որ սիրահարված ես,— ծիծաղելով նկատեց գյուղացին։

— Մի՞թե մեղք է[4] սիրահարվելը,— հարցրեց Սուրենը։—[5] Բաս դու իսկի չե՞ս սիրում։

— Է՜, Սուրեն ջան, մեր բանն ուրիշ ա, մեզանում իսկի սի՞րտ ա մնում, որ սիրենք, մե-մեն սրտով ուզում եմ կնգանս երեսին[6] ծիծաղեմ, ամա որ աչքս տկլոր լաշին ա ընկնում, հազար ու <մի> պակասություններ միտս են գալիս, փոշմանում եմ, մոլորվում եմ․․․ մեր <․․․>

Սուրենի զգայուն սիրտը[7] ճմլեց գանգատավոր գյուղացին՝ յուր ուժեղ ձեռքերով, և միառժամանակ լռությունից[8] հետո ուզում էր հեռանալ, Սուրենը խնդրեց, որ մնա ձուկն ուտեն։

Ղազարը այս[9] հրավերից սաստիկ շողոքորթված զգաց իրան, և զարմանքի հետ ուրախացած[10] շնորհակալություն հայտնեց[11]

— Շնորհակալ եմ, Սուրեն ջան, մե՛նք պետք է քեզ պատիվ տանք․․․ Ի՞նչ անենք, ձեոքներիցս չի գալիս․․․ աստված քեզ հաջողություն տա։ Դու ասա գործս աջող ա․․․ Չէ՛, ես

  1. [ուղղակի]
  2. [Հոգնեցի Ղազար ջան, ուզեցի հանգստանամ մի քիչ]
  3. [որ]
  4. [Ինչ մեղք է]
  5. [Ով]
  6. [մի]
  7. [կարծես]
  8. [տանջվում էր]
  9. [հյուրասի<րությունից>]
  10. [սկսեց]
  11. [քաղցր խոսքով]