Պատմողը փոխանակ յուր [խոսքը] շարունակելու, դեռ Սուրենին պատմեց, որ էդ շաշը (Ղազարը), ջհուդին հանեցին[1], սա սարսափոտեց–վախեցավ, ռանգ մանգը թռցրեց, կասենաս մեռել չէր տեսել․․․
– Հրես, էս մոտիկ թփերի տակին մեկնեցինք ջրից հանելուց հետո,– ավելացրեց նա։
– Դե ասեցի թող է,– բարկացած և վախեցած ձայնով դարձյալ գոչեց Ղազարն ու վրա նստելով հանգչող փայտերը վրա տվեք կրակին, կրակը վառեց։
Սուրենը նայեց Ղազարին, հիրավի նրա[2] վախը նկատեց, երկյուղով լիքը աչքերով երբեմն նայում էր դեպի ներքև– գետն ու թփերը։ Սակայն ընկերը բանի տեղ չդնելով նորա վախն ու արգելքը՝ պատմում Էր եռանդով[3]։
– Տկլոր, փտած, կապտած լեղակի ռանգի կռները[4] փետացած, դեպի առջև կորացրած, աչքերի տեղը ցխով լիքը, բերանը բաց։
Փոքր-ինչ լռեցին․ այդ ճնշող ու ահավոր լռության ժամին ամեն մեկը խեղդված ջհուդի դիակն էր երևակայում մթնում աչքի առաջին կամ նրան խեղդելիս պղտոր, հորդ ալիքներում[5]։
– Քանի ասեք նրա հարամ հավատը․․․ հոգին սկսեց հայհոյել․․․ ի՞նչ ա էլել․․․ ես եմ սպանել, այ, ես․․․ ի՞նչ եք ասում․․․ մեղք ա՞ ջհուդ սպանելը․․․ նրանք չե՞ն Քրիստոսին չարչարել․․․
Տղերքը կասկածում են այս մասին և այժմ արդեն հավատացին, անշարժ նայում էին, դեռ չէին ուզում բան խոսել. Սուրենը միայն ընդհատեց։
– Քրիստոսին որ չարչարեցին, պետք է նրանց կոտորե՞նք. Քրիստոսն ինքը նրանց համար աղոթք էր անում իրան չարչարելիս։
– Քրիստոսն ինքը ջհուդ չէ՞ր,– վրա բերեց մի ուրիշը։
«Բաս ես մեղավոր ե՞մ․․․ ես նրան քանի հետ ասեցի՝
- ↑ հանե[լու ժամանակ էլ]ցին
- ↑ [երեսին]
- ↑ [սկսեց նկարագրել]
- ↑ [չորած]
- ↑ [Ղազարն սկսեց աղմկել, կռվել ընկերների հետ, գոռգոռալ այնպես բարձրաձայն, որ քնածներն էլ զարթնեցին․ դարձյալ շարունակում էր կռվի ձևով գոռգոռալ]