Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամսի 17-ը և ցույց տվեց հեռագիրը– ընկերը աչքերը չորս արավ– ետևից էլ են գալիս– ավելացրեց Հակովբը։

Ճանապարհին ընկերը հարցնում էր, Հակովբը պատմում յուր ծրագիրն և թե ինչպես հաղթություններից հետո ինչեր կանի– միայն Ռուսաստանի հետ խաղաղություն կպահի– և այլն։

Հասան քաղաք, սիրով բաժանվեցին, Հակովբը գնաց Ա․․․ մոտ[1]։ Հակովբից կայարանում վախեցան, թե լրտես չլինի, որովհետև ընկերին լավ էին ճանաչում– որ ժանդարմի չինովնիկ էր։

(Բանից դուրս եկավ, որ Հակովբին հարսանիքի էին հրավիրել)։ Մյուս երեկոյին (երբ որ քեֆ էին անում) իր ընկերը– ժանդարմը զորեղ պատրաստությամբ ներս մտավ այն տունը և ընկավ հարսանիք։

***

Հանկարծ երիտասարդ<ության> մեջ մի շշուկ տարածվեց, թե Իգիթ Հակովբը գնում է Տաճկաստան։

Առաջին անգամ այս լուրը որ լսեց Հակովբը– թեև զարմացավ, բայց չհերքեց, ընդհակառակը, նա զարմացավ այդ ճշմարտության վրա, թեև ինքը չէր մտածել։ Այո, այդպես մի բան կա, այսպես պատասխանեց առաջին անգամ այդ լուրն ասողին։ Այնուհետև խորհրդում է սրան. վերջին օրերում արդեն հաստատ ասում էր[2]– Սուլթանն յուր լրբությունները հասցրեց գագաթնակետին, այլևս չեմ կարող[3] համբերել։

Հակովբը դառավ հերոս– այնուհետև սկսվեցին հրաժեշտի ճաշերը։

Ճաշերը։

Այդ լուրը ինչպես եղավ, ընկավ նրանց տունը։

Մայրը։

Եղբայրը։

  1. [տեսնողները]
  2. [որ]
  3. [չգնալ]