Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարեկցում էի ժողովրդին, սիրում էի ժողովուրդը, երազում էի ժողովրդի երջանկությունը։

(Դոկումենտները, որ հետո ենք <1 անընթ.> ագենտի դրդմամբ գյուղացոց խռովությունը. Գրիշկի թդթերը)։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Ժողովրդին նեղացնում են վաշխառուները, պաշտոնյաները, ազնվականները, ժողովուրդը տկար է, չի կարողանում գլուխ բարձրացնել․․․

Այդ ժամանակները նամակ ստացա մեր տանից. եղբայրս գրում էր, թե ագենտն եկավ, ժողովրդին գրգռեց, և ժողովուրդը կանգնել է, թե[1] մեր հողերը հասարակությանն են պատկանում[2], պետք է մենք էլ հարկ վճարենք[3]։

Ահա քեզ․․․ ժողովուրդը[4] կանգնել է ազնվականների դեմ– իմ հոր դեմ։

Քայց իմ հայրը մի բարի մարդ է, մեր հողերը մենք բահրով չենք տալիս– ով ուզում է՝ օգտվում է, մենք չենք նեղել, չենք․․․

Նամակաբեր գյուղացուն է հարցնում, հետը խոսում։

– Դե՛, ասում են՝ աղբեր ենք– լծքաշ ըլենք, ի՞նչ է պատճառը. ես խարջ եմ տալիս․․․ Ու Հանես աղեն[5] կռիվ էր գնացել– Գրիշկեն ի՞նչ է արել, որ նա էլ․․․

– Ճշմարիտ են արել․․․

– (Ուրախանալով) Դե որ դու էլ ես այդպես ասում– էլ ի՞նչ կա․․․

Գնում է, լուր տանում։

Ագենտի կողմնակի միջոցները– բողոք գրել է տալիս, թե փոխիր մեր քահանային, որ ստիպեն, շշկլացնեն։

Հայրը ներկայանում Է հանձնաժողովին– հայտնում է.

– Մենք հին ազնվականներ ենք, պապից պապ տիրել ենք այս հողերին– դրանց համար թղթեր ունենք (մի մասը կորցրել ենք), և վկա է մեր ամբողջ գավառը։

  1. [այդ]
  2. [եթե ուզում ենք օգտվել]
  3. [եթե ոչ]
  4. [գլուխ է բարձրացրել]
  5. [ազնիվ]