Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարեք–տանիցը դուրս չգա։ Ապա կտրում են հարսի առաջը, որ կուժն ուսին գալիս է ջրից։

Ամբ<ոխը> – Դրան էլ, դրան էլ–ոտները բարձրացրեք․․․ Հա՛, հա՛, հա՛․․․

Հարսը – Ամոթ չի՞ ձեզ համար– գործ ունեք, վեճ ունեք՝ տղամարդկանց հետ տեսեք։

Ամբ<ոխը>– Դո՛ւ ես մեր ջուրը բերում.– Իրավունք չունեք մեր ջուրը խմելու։

Մեկը – Ջուրը դատարկեցեք։

(Խլում են կուժն ու դատարկում)– Դե գնա, էլ ջուրը չգաս։

Հարսը վերցնում է դատարկ կուժն ու լալով գնում։

Ամբ<ոխը> –Հա՛, հա՛, հա՛, այս անգամ խնայեցինք, մին էլ եթե աղբյուրն ես եկել, մենք գիտենք՝ ինչ կանենք։

Մեկը– Ինչ լավ կլինի՜, որ մին էլ գա– հա՛, հա՛, հա՛․․․


Հայրը նեղված եկել է քաղաք որդու մոտ– մի ճար անեն։

Գիշերը քնած են, հայրը հոգնած․– նույն սենյակում որդին նստած մտածում է, իրան-իրան խոսում,– Տմարդի մարդիկ, գյադանե՜ր և այլն։

Հանկարծ հայրն սկսում է երազում խոսել– և այլն– Ռոստո՛մ, գրիր Հովհաննեսին– իմացրու։ Ես ձեզ ցույց կտամ, անիրավնե՜ր։

X-ը սաստիկ խոր զգացված։

Մաքառումն[1]–մենախոսություն.– Օ՜, խեղճ հայր, միթե՞ քո տանջանքն ավելի մեծ չէ, քան իմ հիմար սկզբունքը[2]– ոչ, քեզ պետք է մխիթարել։ (Բայց մյուս օրը դարձյալ բան չի անում– մանավանդ բանն էլ բանից անց է կացել)։ Հայրը վերադառնում է– գյուղացիք իբրև հաղթողներ, նոր բռնություն ու վիրավորանք– նա զայրացած հրացանն արձակում է ամբոխի մեջ– դառնում մարդասպան։

X-ը վերջում, երբ որ գնում է հայրենի գյուղը– գյուղացիք նրան ետ են տալիս– իրավունք չունես։

  1. [<1 անընթ․> մտքի]
  2. [բայց ոչ թող]