Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԻՆԸ.– էն ա ասա օղորմի քանդողի hորն էլր, աստծու դատաստան ա արել։

ՎԱՐԴԱՆ.– Ախր ես ձեզ բան եմ հարցնում. էդ ո՞նց մտավ էդ շանորդի գողը[1], հավք էր, քամի էր, սատանա էր։

ՍԻՄՈՆ.– Ախպե՛ր, հենց ասենք թե մտան, գող ա. կողպած դռնիցն էլ կմտնի, կալած կտրիցն էլ[2], դուք էստեղ անգաճ դրեք։ Ադա Չատի։

ՉԱՏԻ.– Հե՛յ։

ՍԻՄՈՆ.– Ադա քեզանից ընչի առան 10 մանեթը տանուտերն ու Սիմոնը։

Չատին ձեն չի հանում։

Ս<ԻՄՈՆ>.– Քեզ հետ չեմ, ա՛յ տղա։

ԱՅՍ ՈԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ.–Ա՛յ տա, խի՞ չես խոսում, ընչի առան։

ՉԱՏԻ.– Առան, էլի։

ՍԻՄ<ՈՆ>.–Ախր ընչի առան, ի՞նչ ասին[3]։

ՉԱՏԻ.– Ասում են՝ կրակելուն խաբար ես։

ՍԻՄ<ՈՆ>.– Լա՜վ, ասենք սա գող. ադա Ղուկաս, քեզանից ընչի առան։

ՂՈԻԿ<ԱՍ>.– Ասում են՝ դու ես արել։

ԱՄԲՈԽԸ.– Վա՜յ․․․

ՍԻՄ<ՈՆ՝>.– Ադա Մաթոս, քեզանից էլ առել են, թե՞ չէ։

ՄԱԹ<ՈՍ>.– Առել են։

ԲՈԼՈՐԸ.– Վա՜հ։– Աղմուկ և այլն։

ՍԻՄ<ՈՆ>.– Ա՛յ խալխ, հիմի սրան ի՞նչ կասեք։

2-րդ տեսարան

Հեռվից բարձր հայհոյելով մտնում է[4] տանուտերը յուրայիններով։

ՏԱՆ<ՈԻՏԵՐ>.– Բոլորը սիբիրական են, սրանց հերն անիծած, սաղ գեղով, մեծ ու պուճուրով կապոտեմ, իրար խառնեմ, պրատակոլով կորցնեմ[5]։

  1. [ղուշ էր]
  2. [դուք են ասացեք, մի բան էս գողը գտանք]
  3. աս[եց]ին
  4. [գալիս է]
  5. [(Գրագրին)․- Արի պրատակոլը գրի, փեչատեմ․ մին պահեցի, երկու, տասը, հազար լրբություն կանեն, կպահեն]