– Ա՛յ տղա, կամաց, լսող կլինի։
– Ա՛յ տնաքանդ, բա դու հասկանում չես մի վերստաչափն ինչքան կըլի։
– Ադա, հասկացա՞ ու արի, ես ինչ գիտեմ վերստս ո՞րն ա։
– Առաջուց պետք է լավ ինք միտք արել– մի նշանով տեղ ինք ասել։
– Ո՞վ միտք կաներ, թե էսպես բան կըլի։
– էս ինչ՝ շանորդի քննիչ էր։
– Քննիչն ի՞նչ անի, էդ Սուրեն շանորդին արավ։
– Ա՜խ, թե մի էս կպրծնենք։
Քննիչը հանկարծ մթնում.– Բավական էր. դուրս եկեք։
ՍՈԻՐԵՆ.– [1]Լուս արեք։
– Շնորհակալ եմ, պ. Սուրեն։
– Լուս արեք, լո՛ւս։
Խոսում են կապած.
– Ա՛յ տա, բա էդ խաչի ավետարանի միջին զորություն չկա, բա էս որ սուտ երդում կերանք, մեզ հարցմունք չի ըլիլ, զուր երդում կերանք։
– Տո ին՞չ ես դարտակ–դարտակ խոսում․ էն ո՞ր սուտ երդում կերածի գլխին երկնքիցը քար վեր ընկավ, էն ուսում առածներն ամեն օր համ խաբում են, համ սուտ մեղքում, նրանք․․․
Զանգերի ձայնը լսում է։ Սուրենը մենակ.
– Երդվելու են գնում։
– Ո՜վ, սրբություն և․․․ [2] ։
Սուրենը իր ծառերն ու տունկերն է խնամում և խոսում բանբերի հետ, երբ վրա են հասնում գյուղացիք[3]. խուզարկությունը մեղրի և ապա –
– Ծառերը տափահան են անում, թե թռչունները քո ծառերի վրա գալիս են, հավաքվում, մեր արտերն ուտում։