Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ այսինչ օրը, որի համար երդվել են վկաները, նրանք կանչված էին քաղաք և այնտեղ խոսեցել են։

— Վահ, ո՜վ[1] ամենազոր ճշմարտություն, ո՞ր կողմից ես դու գալիս, որտեղի՞ց ես հայտնվում։

Ո՜վ ճիճուներ։ Այժմ մի հարված՝ և[2] կխորտակեմ դրանց դիվական ցավերը[3], կկործանեմ դրանց դժոխային խումբը. քրեական ծանր, ծանր հանցանքով խաբել օրենքը, մոլորեցնել դատավորին[4], ոտքել ճշմարտությունը, խեղդել արդարությունը այդ կեղտոտ, կոպիտ ձեռքերով. և մի՞թե վախճան չի լինելու, պատիժ չի գալու։

Ի՜նչ բախտավոր ժամ։

Կթողնեմ, մինչև հանդիսավոր, իրար ետևից կտան իրանց սուտ վկայությունները նենգոտ մանրամասներով, երդվելով ու հաստատելով անմեղ ոճիրով ու <...>։

Այն ժամանակ առաջ կգամ և[5] կդնեմ արդարադատության սեղանի վրա։

(Սրանից հետո գնում է ճանապարհորդելու), երբ վերադառնում է, արդեն ուշ է[6]։

Գնում են երդվելու իրար ետևից, հանդիսավոր, զանգակները ղողանջում են։

Երդման ձայնը, երդմնագիրը.

— Թող[7] հանգչի իմ որդուս արևը այս մոմի լուսի պես, որ այժմ հանգցնում եմ, եթե ես իմ աչքով չեմ տեսել, թող իմ հոգին տանջվի դժոխքի մթնում։

<ԽԱՎԱՐԻ ՄԵՋ>

Մինչդեռ ես տառապում եմ խղճիս անհանգիստ <...>։

Ահա բռնել են եղբորս։ Մեր մարագից հանեցին գողացած մեղրը։ Ես չեմ երդվիլ եղբորս համար, թեև[8] նա չի արել[9], ով գիտի։

  1. [անպարտելի արդարություն]
  2. [կկործանեմ]
  3. [կմերկացնեմ]
  4. [նենգել]
  5. [ճշմարտությունը կդնեմ գործերի պատճենը]
  6. [ինքը ոգևորված նկարագրում է տեղերն ու գնում են ճամփորդելու, նրա բացակայությամբ կայանում է վճիռը: Ուշ է գալիս պետք է երդվեն]
  7. [այս մոմի լուսի պես հանգչի]
  8. [գիտեմ, որ]
  9. [բայց]