Ես ամբողջ հինգ տարի քնած էի։ Կգտնվեն մարդիկ, որ չեն հավատալ, բայց ես հավատացողների համար եմ գրում և խնդրում եմ հավատացնեն[2]։
Եվ այսպես. Ես հինգ տարի շարունակ քնած էի հոմերական քնով[3], մի մեծ–հսկայական, ավելի պարզն ասեմ, ես աչքս խփեցի[4] ոչինչ չէի տեսնում[5] աշխարքից, միտքս էլ զբաղվեց ինձ շրջապատող երազային աշխարքով։ Հենց աչքս կպցնելուն պես[6] դուրս եկա մի փառավոր տան մեջ. նորա առջև ընդարձակ բակ— բակի մեջտեղը սրածայր տանիքով մի այլ շինություն։ Նրա շուրջը բնակվում էին քարերի տակ մի քանի նշանավոր անձնավորություններ, որոնց հետ ես խոսակցություն ունեցա, սակայն մարդկանց աչքին չի կարող ընկնել առաջին հայացքով մուտքը[7]։
Իմ մի ականջս տանում էր ահեղ գետի վշշոցը— իսկ մյուս կողմը զանգակի նման ձայներ հնչում էին[8] թաղման տխուր եղանակով բարձր աշտարակից։
Այդ պալատում բնակվում էին մռայլ ոգիներ։ Նրանք ամեն կերպ ուզում էին չնմանել հասարակ մահկանացուներին, դրա համար հագնում էին լայն քղանցքով երկայն զգեստներ, մորուքներ էին պահում և հանդիսավոր շրջում