մահիկներն ու երեսի զարդերը, քողերն ու ապարանջանները, մեհևանդները ու գինդերը, մատանիներն ու կշտապանակները, դիպակներն ու ճեղանակները, եզրածիրանին ու միջնածիրանին, բեհեզն ու երկնագույնը, կարմիր շղարշն ու ճամկավորը, ոսկեճամուկն ու ոսկետտուն, անուշ հոտերն ու անուշ յուղերը․․․
Ահավասիկ հասավ օրը.
Բոլորը հավասարվեցան– տեր և ծառա, տիկին և աղախին, մեծատուն և աղքատ, գեղջուկն և քաղաքացին, պարտապան և պարտատեր․․․
Այսպես հավասարեց ձեզ աստված թշվառությամբ, որովհետև դուք շատ խնդրեցիք երջանկության օրերում․․․
Ձեր եղբայրներին․․․
Մինչև հասավ օրը.
Եվ ահա՝ ամեն գլուխ ցավ ունի, ամեն աչք՝ արտասուք և ամեն սիրտ՝ տրտմություն։
Այժմ ո՞ւր են նրանք, որ քարոզում էին ձեզ ապաստան լինել ստության խոսքերին, և ասում էին՝ «Տաճար տեառն, տաճար տեառն, տաճար տեառն». ո՞ւր են դպիրները, ո՞ւր են խելոքներն ու խրատողները[1], ո՞ւր են նրանք, որ բժշկում էին քո երկյուղն, ասելով[2]. «Աստծո աջն Երուսաղեմի վրա է, թող գան՝ տեսնեն այս[3] հուրն ու ավերածը. ո՞ւր են, որ ասում էին՝ «Աստված կպահի մեր հայրենիքը»։
Ո՜հ, ինչպես մնաց նա զրկված և մենակ, ողբաց գիշերները, արտասուքը չորացավ ծնոտի վրա և չգտավ մխիթարիչ։
Նրա նեղիչները դարձան նրան գլուխ և հալածիչները գտան թշնամիների մեջ․․․
Կանայք խայտառակեցին Սիոնի մեջ և կույսերին՝ հրապարակներում, ծերերին խողխողեցին և մանուկներին չխնայեցին։
Փախստական դարձան, պանդխտեցան, գերի գնացին