Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

МИР ЖИВОТН<ЫХ> ЕВРОПЫ, ИХ ЖИЗНЬ И НРАВЫ. ГААКЕ

Գելը շատ վախկոտ կենդանի է 489։ Ձմեռն է ոհմակ կազմում — [տարվա] մնացած տարին ջուխտ կամ կենտ։ Կատաղի և հանդուգն է դառնում, երբ սովում է կամ ոհմակ է կազմում։ 75 թ<վական>ին [ձմեռը] 165 մարդ կերավ <1 անընթ.>։ Գնալիս ծլլաշար են գնում, իրար ետևից, և չի կարելի իմանալ քանիսն են եղել։

Գելը ոռնում է, բայց [տան] շներից սովորում են և հաչել։ [Լակոտ] ճուտ են հանում, վեր են տալի հրհրում, ընկած ծառերի փչակներում, փորած բներում կամ թավուտում։

Հեշտ են ընտանիանում, եթե փոքր են բռնում։

Շների նման կատաղում են։

ДЖУНГЛИ, КИПЛИНГ

Վայրենի կենդանիները սաստիկ վախենում են կատաղածից [(որ մենք գրավական…)] ու փախչում են։ 2․

էնպես են տանում իրենց ձագերին բերանով — որ կաշին չի էլ պլոկվում — ձուն բերանում չի կոտրվիլ։

Սաստիկ վախենում են կրակից։

ԳՅՈԻՂԱՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ

Գելը հոտառություն չունի, որ հոտառություն ունենա, աշխարհ կքանդի [սուտմեռուկ] ստամեռուկ է տալի թակարդում, որ հանում են էն կողմը գցում, վեր են կենում փախչում։

Միշտ բերանը բաց է ման գալի։

[Ինքը չի երևում մթնում, բայց աչքերը պսպղում են։ Նա սրատեսությունով է գործ տեսնում։]

Ոչխարին վզիցը բռնում է, հետն ընկնում ու պոչով զարկում ետևից, քշում։ Առաջին անգամ դմակն է պոկում։

Ձիուն էլ [հետը] էս կողմն, էն կողմն է թռչում ու հանկարծ վրա թռչում փորը պատռում։

Իսկ տավարին բողազից։

Ձիու առաջին էլ է փախս հարում (ձին դունչը տնկում է ետևից ընկնում), իշի հետ էլ խաղում է ու փախս հարում — էշն ընկնում է ետևից։]

[Թե ոնց է իշին տեսնելիս քուռակ ձևանում ու առաջն ընկնում գնում — էշն էլ ետևից։ Երբ հեռացնում է հասցնում անտառը կամ մի