Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Թե ինչպես նրանցից մինը խաբս է տալի ու գրավում է եղջերուների ուշադրությունը— մյուսները դարան են մտնում, որ հարձակվեն — նույն, 84—5։]

Ինչ տեղից ռխեց՝ կպոկի։
Ոչխարի շունը կամ գամփռը։
Գիլի ճուտերը, էջ 28։

(Որ նստում են երկաթուղու նոր անցնող — Լոռու ձորում — գելը հեռանում) մինը թաթը մեկնում է երեխի նման, կարծում է մոտ է, և թե ոնց են խաղում գիլի ճուտերը — 29։

[Գիլանը կրակից վախենում են։]

էջ 40 — որ գազաններն էնքան սարսափելի չեն, ինչպես նկարագրում են, և վտանգավոր — եթե քաղցած չեն։

էջ 43 — [Սովից, մանավանդ ձմեռները, նեղված գյուղն են մտնում, շուն են տանում մինչև անգամ (կարեկցությունը — թե նրանք ինչ են քաշում սովից իրենց ճուտերի հետ)։

Սոված ժամանակ ծառի փթռակ էլ են ուտում։ Կուշտ ժամանակ գելը ամենավախկոտ կենդանիներից մինն է — Брем, 27։]

Երբ երկյուղ կամ կասկած է մտնում սիրտը, քած գելը ատամներով բռնում—ռխում է ճուտերին ու հեռացնում ուրիշ տեղ — 50։

Վտանգը, տեղափոխությունը և երկյուղը — 58։

Առաջին որսերը — 50 և թե ընչեր է որսում ու ինչպես։ Ոչխարին ոնց են բռնում ու պոչով քշում։

Գել ազրեիլ

[Նկատելով]

Брем. Жизнь животн<ых.>
Лонг. Белый волк.
Мир животных. Пергамина.
Мир животных Европы. Гааке.
Джунгли, Киплинг.

Խաղաղություն ամենեցուն — թեև ավետաբանիցն է խոսում — բայց խոսողը գելն է, ով ոտն ունի — փախչի։

[Իշի գերեզմանը գիլի փորն է։]

[Մի քանի հոգի ենք — մի դեպքով — (ձմեռվան գիշեր — սոված գելը գեղն է մտել) — սկսվում է խոսակցությունը։ Զանազան տեղերից ենք,