— Քեզ ասում էն՝ լռիր [սուս], հերիք էր [,— ավելի թնդեց],— սաստեց հերս։
— Հա, լռիր, սուս, [իրենք բան չգիտեն ու՝ սուս) իրենք չգիտեն․․․
Եվ Էն օրը ես բավական անհամություն արի, մինչև՝ որ վերջապես ինձ լռեցրին։ [Մի խոսքով, թերուս ջահելի մեծամտություն ու համառություն։]
1914
ԻՄ ԸՆԿԵՐ ՆԵՍՈՆ
(Էջ 142)
Հսկ 1914, № 7—8
Էջ 142, տ 3 ընկեր/ ընկերներ
Էջ 143, տ 8 դռանը / տանը
- տ 9 նստոտում / նստում
ԹԱՐԳՄԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐ
1905
ՄԺՂՈԻԿԸ
(Էջ է47)
Առաջին աարբերակ (Հսկ 1905, № 2)
ՓՈՔՐԻԿ ՄԺԵՂԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻնԸ
I
Ոչ ոք չտեսավ, թե ինչպես ծնվեց փոքրիկ Մժեղը։
Մի գարունքվտ արև օր Էր։ Փոքրիկ Մժեղը աչքը բաց արեց, նայեց իր չորս կողմը ու կանչեց. «Ի՜նչ լավ Էր»․․․
Թևիկները բաց արեց, բարակ ոտիկները իրար քսեց, մին էլ նայեց չորս կողմը ու ասավ. «Ի՛նչ լավ Է․․․ Ի՛նչ տաք արև Է․․․ Ի՜նչ կապույտ երկինք Է..․ Ի՛նչ կանաչ խոտ Է․․․ Շատ լավ Է, շա՛տ.–, և Էս բոլորն իմն Է․․․»
Մին Էլ ոտիկներն իրար քսեց ու թռավ։ Թռչում Է, հրճվում է ամեն բանով, ուրախանում։ Իսկ ներքև խոտը կանանչին Է տալիս, և խոտի մեջ թաքնված մի ալ ծաղիկ ժպտում Է ու ժպտո՜ւմ։
— Ինձ մոտ արի, փոքրիկ Մժղուկ,— կանչում Է ծաղիկը։ Մժղուկը իջավ ծաղկի վրա և սկսավ ծծել նրա հյութը։