Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բարի լուս, սանահեր աքլար[1], բարով ես եկել մեր անտառը[2], ինչ ես շինում էստեղ։

— Բարում կենաս, շնորհ<ակալ> եմ,— պատասխանում է աքլարը[3]» Եկել ենք էս ավերակը գյուղ շինենք, շեն անենք[4]»

— Ինչ բարի բան եք մտածել, սանահեր աքլար, դե խնդրում եմ ցած արի, ինձ էլ մի տան տեղ ցույց տուր, աղքատ մարդ եմ[5], ես էլ մի խրճիթ շինեմ, միասին ապրենք։

— Մեր տանուտերն[6] էդտեղ մոտիկ պատի տակին է[7], ցույց կտա,— ասում է աքլարը։

Տանուտերն էլ երևի մի ուրիշ աքլար կլինի, մտածում է աղվեսն ու վազում[8] դեպի պատի տակը։ Հենց պատի տակից երևում է շունը[9], հանկարծ վեր է թռչում, ընկնում ետևից։ Աղվեսը փախչում [10], հեռու կանգնում ու էնտեղից ձայն է տալիս[11].

— Հե՛յ սանահեր աքլար, քանի[12] էդ տանուտերն ունեք՝ դեռ էդ գյուղը շատ կմնա ավերակ։

Լ I, 1907, 1908, 1909, 1920

էջ 182, տ 1 ճամփորդները / ճամփորդներ
տ 2 աշխարհ / աշխարհքը
տ 8 այդպես / այսպես
տ 18 սանահեր / սանհեր
տ 24 պատահեցինք բառից հետո / Եկ ընկերանանք, միասին գնանք։

Օրն էլ արդեն լուսացել է։

տ 28 էն / էդտեղ
էջ 183, տ 6 տալիս / տալի

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

(էջ 184)

Լ I, 1907, Լ II, 1908, 1909



էջ 184, տ 7 հարցրեցին / հարցրին
տ 13 ձեռքիցն / ձեռիցն (նույնը՝ Լ II, 1920)
տ 23 կարմրել է։ / կարմրել է։ Գոռացին․
էջ 185, տ 3 երկինքը / երկինք (նույնը՝ Լ II, 1920)

Վերջում ուրիշի ձեռքով ավելացված է. «Քանդվի էս տեսակ գյուղը, որը էսպիսի տանուտեր ունի»։

  1. սանահեր։
  2. անտառը,– [սկսում է խոսել աղվեսը,– ինչպե՞ս ես]։
  3. աքլարը։ [Բարի լինի, որ կողմն եք գնում, ի՛նչ եք շինում էստեղ,– կրկին հարցնում է աղվեսը]
  4. շեն անենք,– [ասում է աքլարը]:
  5. ցույց տուր։
  6. Տանուտերն։
  7. Տակին է,— [ցույց է տալի աքլարը,– գնա]։
  8. [գնում]
  9. Պատի տակից շունը
  10. Փախչում է, [գնում]։
  11. տալի [աքլարին]։
  12. Քանի։