Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որդի. մի աղջիկ, մի տղա։ Հերն ու մերը մեռնում են։ Ախպերը քվորն ասում է․

— Գնանք, քույրիկ, էս քաղաքից մի ուրիշ երկիր, ես առուտուր կանեմ, քեզ համար էլ տուն կվարձեմ, մեջը կնստես։

Գնում են ուրիշ երկիր. Ախպերն ամուսնանում է, մի վհուկ, չար, կախարդ կին է ուզում։

Առավոտը խանութ գնալիս քրոջս ասում է.

— Քույրիկ, լավ մտիկ տուր տանը։

Կինը նախանձում է ու բարկանում[1], թե ինչու մարդը քրոջն է ասում։ Սպասում է, հենց մարդու ետ գալու ժամանակ վեր է կենում, տան կարասին ջարդում ու գնում մարդու առաջը։

— Ա՛յ,– ասում է,— ինչ տեսակ քույր ունես, մեր ամբողջ կահկարասին ջարդեց։

— Բան չկա, առնելու բան է,— պատասխանում է մարդը։

Մյուս օրը խանութ գնալիս դարձյալ եղբայրը քրոջը խնդրում Է․

— Քույրիկ, լավ նայիր տանը, խնդրում եմ։

Կինը կտերը նստում է[2], մարդու ետ գալու ժամանակ գնում է նրա սիրած ձիու գլուխը կտրում ու դուրս գալի դռանը կանգնում։

— Ա՛յ,– ասում է,— էս էլ քու քույրը[3], քու սիրած ձիու գլուխը կտրեց։

Բան. չկա,– ասում է մարդը,— շան ուտելու բան է, շները կուտեն։

Երրորդ օրը խանութ գնալիս եղբայրը խնդրում է.

— Լավ նայի, քույրիկ, կինս էսօր ծնելու է, հետը փորձանք[4] չպատահի։

Կինը ազատվում է, երեխի գլուխը կտրում, նստում[5], վրեն սուգ անում։ Իրիկունը մարդը տուն <է> գալիս։

— Ա՜յ» էս էլ քու սիրած քույրը, հենց երեխեն բերի թե չէ՝ թուրն առավ, գլուխը կտրեց։

Մարդը ձեն չհանեց[6], սկսեց արտասվել ու նրանցից հեռացավ։ Գիշերը գալիս է» Գիշերվան կեսին վեր է կենում, քրոջը ձեն տալի։

— Վեր կաց, քույրիկ, պատարագին ժամը գնանք միասին։ Քույրը պատասխանում է.

— Ախպեր ջան, կարծեմ էսօր տոն[7] չի։

— Չէ, քույրիկ, տոն է, վեր կաց, գնանք։

Ասում է.

— Դեռ վաղ է, եղբայր։

— Չէ,— ասում է, վաղ չի, աղջիկներիդ բանը գիտեմ, մինչև կհագնվեք․․․

  1. [նեղա<նում>]։
  2. [սպասում է, մարդու]։
  3. [սիրած] քույրը»։
  4. [բան]։
  5. [վրեն] նստում
  6. [բան չ<ասավ>]։
  7. [ոչ մի] տոն։