Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գուլչի խանումին ախպերն ու մարդը գտնում են իր ապարանքում, չեն ճանաչում, իսկ նա ճանաչում է, պատմում է իր պատմությունը, և բացվում է ամեն բան։

Սերբ<ական> երգ. Չար հարսին, որ ձիու պոչից են կապում ու թողնում, որտեղ արյունը թափեց, էնտեղ եղինջ, ու փուշ դուրս եկավ, որտեղ ինքն ընկավ (արտասուքն ընկավ), էնտեղ լիճ գոյացավ, լճի մեջ երևում էր (ձին սև, բազեն վանդակում) երեխեն օրորոցում ու մոր ձեռները գլխի տակին (под горлом):

Շեն թագավորի աղջիկը. Լուսերեսիկ

Աղքատ ու հպարտ է հարսը, տալի (Աղունիկ) գեղեցկության վրա է նախանձում։

Աղունիկը խոստանում է երկու ոսկեքոչոր տղա բերի (սխալ, ուրիշ հեքիաթի սկիզբ)։

Վերջը պարկերում բաներ են դնում:

***

Аф<анасьев>, в. վարիանտ․․․ Հայրը մեռնում է։ Որդին մի քանի օրից որսի է գնում։ Սա մի չար կին է ունենում, վերցնում է ու ձին բաց թողնում։ Մարդը տուն է գալի. գանգատվում է.— Ա՛յ, դու սիրում ես քու քրոջը, փայփայում ես, իսկ նա քու սիրած ձին բաց թողեց։

Аф<анасьев>, с. Ախպերը տեղ գնալիս քրոջը հարցնում է, թե ինչ տեսակ կտոր է ուզում սիրտդ, որ առնեմ քեզ համար։– Ամենալավը։ Կինը սրանից սաստիկ վշտացավ։

Մի այլ վար<իանտ>. Ախպերը տուն է գալի 10 խնձոր բերում, 5-ը տալիս է քրոջը, 5-ը իրեն ու կնոջն է թողնում։ Դրանից է կինը վշտանում։

(Ծաղիկ է բերում — կնոջը թողնում, քրոջն է տալի)

Сб. 28. Бедная Мария Անբախտ Մարիամը. հայերեն, Խորթ մայր թագուհին է նախանձում իր խորթ աղջկա գեղեցկությանը — երբ լսում է, թե ինչպես նրան գովում են։ Ու մտածում է կորցնի։

Аф<анасьев>, в. շունը ուտի. ձին — աշխատելու բան է, իսկ ուրիշ քույր էլ ես չեմ կարող աշխատել։ Մյուս անգամ բազեն է բաց թողնում վանդակից։ Երրորդ անգամ երեխին գցում է ձիաների սմբակների տակը։

Անբ<ախտ> Մարիամը. թագ<ուհին> ղրկում է սպանելու անտառում:

Գուլչի խանում (сб. 13)-ի մեջ չար հարսը գիշերն իր երեխին օրորոցում մորթում է ու արնոտ դանակը դնում Գուլչի խանումի (քրոջ գրպանը):

Афан<асьев>, в. եղբայրը քրոջը տանում է թողնում անտառում: Երկար ապրում է, շորերը հագից դուրս են գալի ու մտնում Է մի փչակ։