Гримм. Ախպերս էլ է ինձ թողել — աշխարհքն էլ։– Եթե (ախպերդ) աշխարհքը քեզ թողել է— ես չեմ թողնիլ, ասավ արքայորդին։
Անբախտ Մարիամին նույնպես գտնում են որսի ժամանակ անտառում, տանում պսակվում։
Аф<aнacьeв>, в. տղեն գնում է իր գտած ու սիրած աղջկանը հորն ու մոր առաջը կանգնեցնում։ Թագ<Լավորն> ու թագուհին հավանում են, համաձայնում են ու պսակում են իրենց տղին էն աղջկա հետ։ Միառժամանակ միասին ապրելուց հետո եղավ, որ տղեն գործով գնաց ուրիշ երկիր ու ծնողներին խնդրեց՝ կինս որ ծնի ևն։
Անբախտ Մարիամի հայրը (ֆրանգ) թագավորը մրցության հանդես է սարքում։ Ամեն կողմից գնում են։ Գնում է և Մարիամի ամուսին թագ<ավորի> որդին։ Բայց պատվիրում է, որ կինը ծնի, իրեն գրեն։
էնտեղ պատմում է իր կնոջ պատմությունը և իր նոր ծնած երեխի ուրախությունը։
Եվ թագուհին գլխի է ընկնում։
Афан<aсьeв>, в. այնպես եղավ, որ նամակատարն անցնում էր էն քաղաքից, որտեղ վաճ<առականի> որդին էր։ Փոթորիկ է վեր կենում, ու նամակատարը մտնում է էն տունը, որտեղից դուրս էր եկել իրենց թագավորի տղի կինը։ Հարսը բաղնիքը տաքացնում է, հյուրին բաղնիք ղրկում, ինքը նամակը փոխում է, գրում է, թե քու կինը մի միրուքավոր էծ է ծնել։
Гримм. նամակը սատանեն է փոխում, որ կնոջն սպանեն, աչքերն ու լեզուն պահեն։ Մերը մեղքանում է— մի եղջերու է սպանում, լեզուն ու աչքերը պահում, իսկ հարսին— երեխեն շալակը տալի, դուրս անում։
Անբախտ Մարիամի խորթ մերը (ֆրանգ) թագուհին որ գլխի է ընկնում, հարբեցնում է թագ<ավորի> որդուն, նրա կնիքը հանում ու նրա կնիքով նամակ գրում հորն ու մորը, թե ինքը իմացավ, որ իր կինը մի պոռնկի աղջիկ է. նամակն ստանալուն պես իրեն էլ ոչնչացնեն, իր ծնած երեխաներին էլ։
Գուլչի խանումի մեջ նամակատարը գիշերը քնում է եղբոր տանը։ Հարսը գիշերը — քնած Ժամանակ նամակը փոխում է — թե կինդ շան լակոտ է ծնել։
Афан<aсьeв>, в. տղեն գրում է. թե աստված ինչ տվել է — իմն է, պահեցեք (ինձ համար)։ Հարսը էլ նույն կարգով փոխում է, գրում է, թե՝ իմ կնկա ձեռը կտրեցեք, երեխին դոշիցը կապեցեք ու դուրս արեք տանից։
Афан<aсьeв>, մի այլ վարիանտ. թագ<ավորի> տղեն ինքն է գրում, թե մինչև իմ գալը դուրս արեք իմ կնոջը, թե չէ, որ ես եկա, կկտրատեմ։
Գուլչի խանումի մեջ գրում է, թե ձեռ չտաք ոչ կնոջս, ոչ իր ծնած շան լակոտին, մինչև ես գամ։ Հարսը նամակաբերի դարձին էլի գիշերը քնած ժամանակ փոխում է, թե— իմ կինն ինչ որ ծնել է, շալակը տվեք, դուրս արեք։