Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1910

ՍՈԻՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

(էջ 216)

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր քանի[1] հոգով թրով, թվանքով որսի գնացինք։ Հադին էր[2], Հյուդին էր, Չատին էր[3], Մատին էր, հերս էր, ես’ի. գնացինք որսի՛[4]․․․
Սարեր, ձորեր դուզ[5] գնացինք,
Որտեղ ահ էր, կուզ–կուզ[6] գնացինք,
([Որ որսը չիմանայ, սուսուփուս գնացինք),
Սագի պես մնացինք, ջրի պես գնացինք, գնացի՛նք, գնացի՛նք․․․[7]
Շատ գնացինք, թե քիչ,
Մին էլ տեսնենք երեք լիճ[8],
<Երկու>սը՝ անջուր[9], մյուսը[10]՝ չոր,
Մտիկ տանք, [որ]
․․․․․․․․․<լ>ճում
․․․․․․․․․<ճչ>ում
Նա կրակեց, ես զարկեցի,
Որ զարկեցի, փռվեց էսպես,
Ամեն թևը 5 գազ ու կես․․․
— Հադի, դանակ։
Թե՝ դանակ չունեմ,
— Հյուդի, դու[11]։
— Ես էլ չունեմ։
— Չատի, Մատի։
— Մենք էլ չունենք։
— Բա ի՞նչ անենք։
Ես էլ ունեմ, բերան չունի[12],
էս անբերան դանակը քաշեցինք։
Հադին մորթեց, չըկարաց, Հյուդին մորթեց, <չ>ըկարաց,
Չատին չըկարաց, Մատին չըկարաց[13],
Հադին շալակեց, չըկարաց, Հյուդ<ին> ․․․․
Մատին չըկարաց, ես շա<լակեցի> ․

․․․

  1. * Այս բառի վերևում Թումանյանն ավելացրել է. 5—6:
  2. [Հերս էր, ես էի]
  3. [Աթին]
  4. [Շատ գնացինք, քիչ գնացինք]
  5. [չառենք]
  6. կուզ [ու] կուզ
  7. [Մեր տանից մինչև կտուրը կըլեր]
  8. [չոր] [ցամաք]
  9. [չոր] [ցամաք]
  10. [մինը]
  11. [դանակ]
  12. [Տողի դիմաց, լուսանցքում, Թումանյանը նշել է. Հերս էլ ունի։]
  13. [Տողի դիմաց, լուսանցքում, նշել Է. Հերս քաշեց, ես մորթեցի։]