Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնում է ցույց տված ճամփով, գնում հասնում է [Սիպտակ դևի աշխարհքը][1]։

Մտնում Է[2], ծաղիկը պոկում, ուզում Է ետ փախչի[3]։ Հանկարծ վեր Է կենում փոթորիկը, մռնչում Է մրրիկը, ու հայտնվում Է[4]<․․․>

Персефона-ի միֆը, երկրի պտղաբերության դիցուհու՝ Ցերերայի դուստրն Է Պերսեֆոնան[5] կամ Պրոզերպինան, որ հանդիսացնում Է բուսական թագավորությունը։ Նրան հափշտակում Է դաշտում (հոտավետ ծաղիկ քաղելիս) ստվերների[6] թագավորության մռայլ իշխանը։ Ոչ ոք չի տեսնում, թե ինչպես հափշտակեց, միայն մոր чуткое ականջն Է լսում աղջկա օգնության աղաղակը, հասնում Է, բայց չի գտնում։

Հուսահատ մայրը դիմում Է Հելիոսին (արևին), թե արդյոք չի՞ տեսել, թե ուր տարան իր աղջկանը: Արևը պատմում Է, թե Պլուտոնը տարավ ու <...> նրան խոստացել Էր հարս Զևսը:

Հայրը՝ Յուպիտերն Է նրան հարս խոստացել խավարի ստորին իշխանին՝ Պլուտոնին։

Ցերերան (Դեմետրան) սպառնում Է այլևս կտրել երկրի պտղաբերությունը ու սովից սպանել ամենքին։ Զևսը հայր աստվածը, չէր կարող էդ թողներ Խոստացավ վերադարձնի աղջկանը։ Այնինչ Պլուտոնը շտապեց աղջկանը նռան հատիկ ուտեցնել, իսկ նռան հատը ամուսն<ության> էմբլեմն էր, և սրանով կապեց իր հետ։ Այս պատճառով աստվածները վճռեցին, որ Պրոզերպինան տարվա 2/3 աշխարհքում լինի, 1/3-ը իր մարդու մոտ։

Великие посвященные

318. Ցերերայի ու իր դուստր Պրոզերպինայի և Ադոնիսի միֆը իր խոր մտքով սիմբոլիկ պատմությունն է հոգու․ հոգու մարմնավորումը կամ մարմին մտնելը, մարմին առնելը, մոռացության խավարում տառապելը, ապա նրա հարությունն ու վերադարձը դեպի աստվածային կյանքը։

Ուրիշ խոսքով՝ հելլենական ձևի մեղքի մեջ ընկնելն ու քավելն է։

էջ 320 և այլն. Մերն արգելում է Պերսեֆոնային էրոսի վրա մտածել կամ ձենին լսել, մոր գնալուց հետո նրա մասին է մտածում, ավելի է հետաքրքրվում։

Էրոսի մասին է մտածում, և էրոսը, գեղեցիկ պատանի, խոսակցության է բռնվում, հրապուրում դեպի ծաղիկները, որ արգելել է Պերսեֆ<ոնայի> մերը, ապա դուրս է կանչում նարգիզը։

— Ի՞նչ է սա։

  1. իշխանությունը։ աշխարհքը բառից հետո — Հեռվից երևում է նրա բյուրեղյա ապարանքը, ապարանքի առջև՝ պարտեզը, մեջը՝ Եդեմա ծաղիկը։
  2. [թաքուն] մտնում է։
  3. պոկում ու ետ փախչում։
  4. ու [մարդի առաջին] հայտնվում է [զարհուրելի]․․․
  5. Պերսեֆոնան [(գարնան ծաղիկը)]
  6. խավարի։