Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/699

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




Հեքիաթ

«Բարքաշահ և Բարաքաստ»

(Չամչյան, Գ., 250)

«Բարակ շահ» հեքիաթ և այլն.

МАТЬ И ДОЧЬ (арм.)

Сб. мат., 19. 159

Մի մարդ ու մի կին մի գեղեցիկ աղջիկ ունեն, շատ են սիրում։ Մի օր էլ, երբ աղջիկը քնած էր, ու ծնողները հիանում էին նրա կարմիր թշերով, երկու աղունակ եկան, դռան ծառին վեր եկան ու ասին.

— Ափսոս էդ աղջկանը, որ օխտը տարի մեռել պետք է պահի․․․ Ծնողներն էս որ լսում են, մի ճար ու ճամփա են մտածում, որ էս բանը իրենց աղջկա հետ չպատահի։ Վերջը վճռում են հեռանան էս աշխարհից ուրիշ աշխարհ։ Գնում են։ Շատ են գնում թե քիչ, դուրս են գալիս մի ամրոցի մոտ։ Էս ամրոցը շրջապատած է լինում բարձր պարիսպներով ու փակած երկաթի դռներով։ Նստում են հանգստանան։ Հանկարծ աղջիկն առանց կողմնակի օգնության պարսպի գլուխն է բարձրանում ու մտնում ամրոցը։ Ծնողները իրենց մազերը փետում են, ինչ անում են, չեն անում, աղջիկը կորչում է, աչքից չքանում է։ Բարձրանում է, մտնում է ամրոցի սենյակներից մինը, տեսնում է հրես մի մեռել մահճակալի վրա վեր դրած, առանց կյանքի նշանի, մի անզգա դրության մեջ։ Նրան վիճակված է լինում էս մեռելին պահի յոթը տարի։ Աստծու հրամանով սկսում է հոգալ, շահել-պահել։

ՄԵՌՈԻԿ ՄԱՆՈԻԿ

էմին, ժող. 4, 174

Մի մարդ ու մի կին մի աղջիկ ունեն։ Տալիս են աշկերտ։ Վարպետը ջուրն է ղրկում։ Ամեն անգամ աղբրից մի սիպտակ մորուս հալևոր ջրից դուրս է գալիս, ասում.

— Աղջի, մեռնիս՝ խող էնես, ապրիս՝ մեռուկ Մանուկ էնես, օր մ՚ալ Մանուկի պիտի ռաստ գաս[1]։

Աղջիկն օրեցօր հալվում է, մաշվում, միսը բարակում է, ծնողները հարցնում են՝ հիվանդ հո չե՞ս։ Թե՝ չէ։ Հայտնում է։

Հերն առնում է տանում օտարություն, փախցնում է: Ճամփին հերը ոտաց ճամփա է գնում, գալիս է տեսնում՝ աղջիկ չկա։ Չի գտնում։ Իրան–իրան ասում է՝ կա չկա, իմ աղջիկ Մեռուկ Մանուկ տարավ։ Գնում է տուն։

  1. Բնագրում՝ «Աղջի, մեռիս՝ խող էնես, մեռուկ մանուկ էնես, օր՚էլ Մանուկին պտի ըռաստ գաս» (էջ 174)։