Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան՝ եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…

Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր։

— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս։

— Հայրիկինը։

— Դե, ե՛կ, տեր Սարգիս, մոտ ե՛կ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։

Ասավ ու գլուխը խոնարհեց։

Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսեց աղոթք մրմնջալ, ու աչքերը լցվեցին արտասուքով…

Նա օրհնում էր Հայոց Կաթողիկոսի՜ն…

Նրա առջև խոնարհած էր Հայոց Հայրիկը…