ինչպես տարիներ անց՝ 1922 թ. բացատրել Է Պ․ Մակինցյանին գրած նամակում, իրեն չեն բավարարել գերմանացի մեծ գիտնական–հեքիաթագիրների կիրառած սկզբունքները։ Թումանյանը պնդում էր, որ «Գրիմները հազիվ մի քանի հեքիաթ ունենան մշակած», որ «մնացածը Ժողովրդական հեքիաթներ են, խառնած, աղավաղած ու փչացրած», իսկ «ռուսները․․․ խոստովանում են, որ Պուշկինից հետո, կամ ավելի ճիշտ, «Ոսկի ձկնիկից» հետո–նրանք՝ մինչև Էսօր չեն կարողացել մի հեքիաթ մշակեն իրենց Էնքան առատ ու լավ հեքիաթներից» (ԵժV, 472)։
Թումանյանը հավատացած Էր հեքիաթի (և առհասարակ բանահյուսական աղբյուրների) մշակման իր սկզբունքների արդյունավետությանը։ Ահա թե ինչու՝ իր գրական վաստակը սովորաբար զուսպ և համեստ գնահատող բանաստեղծը «Քաջ Նազարի» և «Մի կաթիլ մեղրի» մասին նույն նամակում ասել Է, որ «սրանք եվրոպական մանկական գրականության մեջ Էլ պիտի որ նկատվեն։ Համարձակություն ունեմ Էսպես ասելու, թող ամբողջ գրական աշխարհքի քննությանը առաջարկվի, «Քաջ Նազարը» և Գրիմի «Անվախ դերձակը», որ թարգմանված Է ամեն լեզվով և գովված ու հռչակված ամեն լեզվով» (ն. տ., 471)։
3
Թումանյանի պատմվածքներում և հեքիաթներում միշտ հանդես է գալիս որոշակի ոճավորման ենթարկված, ինքնատիպ և անկրկնելի մի պատում։ Այդ պատումի մեջ մենք տեսնում ենք ժողովրդի և միջավայրի հարազատ գծերն իր ամբողջ Էությամբ կրող անհատի, որը և՛ հեղինակն Է, և՛ ավելի լայն հավաքական մի դեմք՝ երբեմն օժտված կենսագրական որոշակի գծերով։ Պատմողն իր խոսքով անմիջական կապ Է ստեղծում ընթերցողի կամ ունկնդրի հետ, նրան ներշնչում Է դեպքերի ու դեմքերի բացարձակ հավաստիության անխախտ համոզմունք։ Թումանյանի արձակը կարդալիս մենք կարծես մտնում ենք ոչ թե գրականություն, այլ կյանք,– մի ունակություն, որը բնորոշ Է միայն իսկական մեծ արվեստին։
Եթե վերցնենք միայն թումանյանական պատմվածքները, ապա այստեղ առանձնանում Է պատումի մի քանի եղանակ։
Նախ, այն գործերը, որոնց մեջ շարադրանքը ներկայացնում Է դեպքերի մասնակից կամ ականատես գլխավոր հերոսը։ Այդ սկզրունքի դասական օրինակը «Արջաորսն» Է, ուր հեղինակային խոսք առհասարակ չկա, ամեն ինչի մասին պատմում Է դեպքերի մասնակից անանուն հերոսը։ Բայց պատումի նույն այս եղանակին, վերջին հաշվով, պետք Է դասվեն նաև ուրիշ գործեր, ինչպես «Գելը», «Գաբո բիձու շերամապահությունը», «Երկաթուղու շինությունը», «Քեռի Խեչանը», «Նեսոյի քարաբաղնիսը»։ Սրանց մեջ թեև հեղինակային խոսք կա, բայց այն, ինչպես արդեն ասվեց, համեստ դեր Է կատարում, իսկ բովանդակության բացահայտման