1907
ՀԱՄԼԻԿԻ ԱՂՈԹՔԸ
ԿԼԱՎԴԻԱ ԼՈւԿԱՇԵՎԻՉ
(էջ 150, 653)
Առաջին անգամ՝ Հսկ 1907, № 2, էջ 50, Փոխ. Հ. Թ. ստորագրությամբ։ Այնուհետև՝ Լ II, 1908, էջ 34-35, Լ II, 1909, էջ 30-31, Լ II, 1911, էջ 30–31, Լ II, 1914, էջ 31, Լ II, 1920, էջ 56–57, Լ II, 1921, էջ 56–57, որից և տպագրվում է։
Ինքնագիրը չի պահպանվել։ Փոխադրության ժամանակը հայտնի չէ։
1908
ԲԱՐՈՆ ՄՅՈԻՆԽՀԱՈԻԶԵՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
է. ՌԱՍՊԵ
(Էջ 151)
Առաջին անգամ՝ Հսկ 1908, № 11, էջ 871–375, այնուհետև՝ ԵԺ III, 207–210։
Չնայած Թումանյանը մտադիր էր շարունակել հեքիաթի թարգմանությունը (այդ է վկայում Կշարունակվի խմբագրական նշումը), բայց գրողն այլևս չի անդրադարձել այս նյութին, և թարգմանությունը մնացել է անավարտ։
Ինքնագիրը չի պահպանվել։ Թարգմանել է Ռ. Է. Ռասպեի՝ բարոն Մյունխհաուզենին վերագրվող արկածների մասին պատմող գրքի ռուսական հրատարակությունից (Н. П. Осинов, Не любо–не слушай, а лгать не мешай, СПб, 1891):
Տպագրվում Է Հսկ–ից։
Ռասպե Ռուդոլֆ Էրիխ (1787–1794)– գերմանացի գրող, 1786թ. հրատարակել է Մյունխհաուզենի զարմանալի արկածների մասին մի գիրք, որը նրան բերել Է միջազգային ճանաչում։
Կարլ Ֆրիդրիխ Իերոնիմ Մյունխհաուզեն (1720–1797)– հին սաքսոնական գերդաստանի շառավիղներից։ Ծառայել է ռուսական բանակում, մասնակցել թուրքական արշավանքներին։ Հայտնի էր իր արկածախնդրությամբ։