Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/816

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բեհբուտյաններ— հայ իշխանական տոհմ Վրաստտնում և Ռուսաստանում (XIV դարիս մինչև XX դարի սկիզբը), զբաղեցրել են բարձր վարչական և զինվորական պաշտոններ Թիֆլիսում և ռուսական բանակում։ Չհաջողվեց պարզել, թե ո՞ր Բեհբուտյանի մասին է խոսքը։

ՀՐԵՇՏԱԿԸ

(Էջ 506)

Գրել է 1912 թ․ նոյեմբերի 10–ին։
Ինքնագիրը պահվում է ԹԹ, Նոր նյութեր, թղթ. № 52։
Տպագրվում է առաջին անգամ։
Էջ 506 տ 20 Քո փոքրիկ Հովիկի չափ— Հովիկը Թումանյանի տեր՝ Աշխենի որդին է։

ՎԵՐՋԻՆ ԴԱՏԱՍՏԱՆԸ

(Էջ 506)



Առաջին անգամ՝ ԵԺ III, 390։
Գրության թվականը հայտնի չէ։
Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 122։
Տպագրվում է ինքնագրից։

ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ

ՄԵՆԱԿ ԱՂՋԻԿԸ

(Էջ 506, 718)

Առաջին անգամ մի հատված (ԳԱԹ Թֆ, լր. № 20.) տպագրվել Է ԵԺ, III, 439—449։ Մնացած հատվածներն ու պատառիկները տպագրվում են առաջին, անգամ։

Պահպանվել են այս վերնագիրը կրող երկու ինքնագիր՝ ԳԱԹ Թֆ, № 117 և լց. № 20, ինչպես, նաև առանձին պատառիկներ՝ ԹԹ, Նոր նյութեր, թղթ. № 3։ Վերջիններս զետեղված են բնագրի վերջում։ Առանձին պատառիկներ տարբերակի արժեք ունեն հիմնական բնագրի համեմատությամբ, ուստի և տեղադրված են համապաաասխան բաժնում։

Գրության թվականը հայտնի չէ, սակայն նկատի առնելով բովանդակության և գլխավոր հերոսի մի շարք ընդհանրություններ. «Դեպի, հայրենից», «Սուրեն», «Խավարի մեջ» ստեղծագործությունների հետ՝ այն կարելի Է դասել 90–ական թթ․ առաջին կեսին գրված անավարտ երկերի