նամակում Թումանյանը հայտնում է․ «Իմ «Արտավազդի» բանը լավ է երևում» (Եժ V, 92)։ Այս ողբերգության ստեղծագործական պատմությանը մանրամասնորեն անդրադարձել է Ա. Ինճիկյանը, հրատարակելսվ մեզ հասած այս փոքրիկ պատառիկը (տե՛ս նշվ. գիրքը, 532—537)։ ԳԱԹ–ի Թումանյանի ֆոնդում Ինճիկյանի նշած համարի տակ և ֆոնդի մնացած նյութերում չհաջողվեց գտնել սույն պատառիկի ինքնագիրը, ուստի և տպագրվում է Ինճիկյանի գրքում մեջբերվածը (տե՛ս նույն տեղում, 536—537)։
<ՀԱՄԼԻԿ>
(էջ 548)
«Համլիկ» վերնագրով դրամատիկական ստեղծագործության մասին Թումանյանը պատմել է Սերգեյ Գորոգեցկուն (ԹԺՀ, 894)։
Սույն հատվածի ինքնագիրը պահպանվել է Թումանյանի ծոցատետրերից մեկում (ԹԹ), որից պարզվում է երկի գրության ժամանակը՝ 1893 փետրվար։
Տպագրվում է առաջին անգամ։
էջ 551 տ 22 Трагедия, Падение— Ողբերգություն, Անկում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱԳԱՎՈՐ
(էջ 552)
Առաջին անգամ՝ ԵԺ III, 449–454 (ընդգրկում է միայն ԳԱԹ Թֆ, լր. № 18–ի հատվածը)։ Մնացած երեք հատվածները մասնակիորեն մեջբերված են Ա․ Ինճիկյանի գրքում (էջ 540–542)։
Վերլուծելով Վ․ Փափազյանի, Վրեն Տաշրացու և Դ. Դեմիրճյանի վկայությունները՝ Ա. Ինճիկյանը ենթադրում է, որ Թումանյանը սույն ողբերգությունը սկսել է գրել 1900—1901 թթ. (էջ 537—538)։
Պահպանվել են Թումանյանի օգտագործած աղբյուրների ցուցակը և դրանց մշակումները։ Ըստ այդ ցուցակի, գրողն օգտագործել է Մատթեոս Ուռհայեցու, Արիսաակես Լաստիվերտցու, Սմբատ պատմագրի պատմությունները, Ջալալյանի ճանապարհորդությունների գիրքը, Ալիշանի «Շիրակը», Չամչյանցի պատմությունը և այլն (ԳԱԹ Թֆ, № 127)։
«Հովհաննես թագավոր» դրամատիկական ստեղծագործությունը պահպանվել է հատվածաբար։ Ամենածավալուն հատվածը պահվում է ԳԱԹ Թֆ, լր. № 18։ Երկու այլ հատվածներ պահվում են ԹԹ, նոր նյութեր, թղթ. № 3, իսկ մի ուրիշը՝ ԳԱԹ Թֆ, № 127։
Տպագրվում է ինքնագրերից։