ԹԱՄԱՐ ԹԱԳՈՒՀՈՒ ՎԻՇՏԸ
(էջ 577)
Վրացական այս ավանդության Թումանյանական մշակման սկզբնական վերնագիրը եղել է «Թամարի վիշտը»։
Պահպանվել են այս ավանդության զանազան տարբերակների՝ Թումանյանի սեղմ գրառումները և աղբյուրների ինքնագրեր՝ գրված, հավանաբար, 1910-ական թթ. (ԹԹ, № 1008/8628, 1008/6764—8785, 1008)8802)։
Սևագիր ինքնագիրը պահվում Է՝ ԳԱԹ թֆ, № 126։
Առաջին անգամ՝ Եժ III, 414—415։
Տպագրվում Է ինքնագրից։
ՀԱՎԵԼՎԱԾ
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ ԼՈՌՎԱ ԿՅԱՆՔԻՑ
(էջ 580)
Թումանյանի երիտասարդական տարիների ընկերոջ Ան. Աբովյանի վկայությամբ, գրողի առաջին տպագիր ելույթները մամուլում եղել են մի նամակ և «․․․մի շարք անեկդոտներ լոռեցիների կյանքից», որոնք տպագրվել էն «Նոր Դար» օրաթերթում (ԹԺՀ, 225)։ Հիմնվելով այս վկայության վրա, 1963 թ. էդ. Ջրբաշյանը «Նոր Դար» օրաթերթի 1887 թ․ համարներում հայտնաբերել Է և հրատարակել այդ նյութերը՝ «Մի ավանդություն» հոդվածն ու 12 անեկդոտ լոռեցիների կյանքից (տե՛ս Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի Տեղեկագիր, 1963, № 12, Էջ 69—76, նաև՝ ԳԹ, 1963, № 23)։ Սույն հրատարակության մեջ զետեղված են լոռեցիների կյանքին նվիրված ևս 10 անեկդոտ, որոնք լույս են տեսել «Նոր Դարի» 1889 և 1890 թթ. համարներում։ Բոլոր այս անեկդոտները որոշ լեզվաnճական փոփոխություններով տեղ են գտել նաև Ս. Շահազիզյանի կազմած և հրատարակած «Ծիծաղի տոպրակ. անեկդոտներ հայ և օտարների կյանքից» (Թիֆլիս, 1892) վերնագիրը կրող ժողովածուում։
1890 թ. օգոստոսի 27-ի նամակից երևում Է, որ սկզբնապես գիրքը կազմելու գործին պետք Է մասնակցեին նաև Ան. Աբովյանն ու Հ․ Թումանյանը։ Սակայն հետո շուլավերցի ուսուցիչ Սմբատ Շահազիզյանը հեռացրել է նրանց այդ աշխատանքից և, օգտագործելով Թումանյանի հրապարակած նյութերը, նրա անունը չի Էլ հիշատակել։ Նույն նամակում այդ մասին կարդում ենք. «Մի մասը արտագրած Է «Նոր Դար»-ից։ Անունը դրել են «Ծիծաղի տոպրակ»։ Անունն ավելի գեղեցիկ Է, քան յուր վարմունքը․․․ Ես ոչինչ չասացի» (ԵԺ V, 22)։