Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տաղանդն ու չենք ուզում, որ այդ տաղանդը նա տանի ծախսի ու մաշի ապրուստի վրա, այլ կարողանա տալ մեզ այն, ինչ որ բարձր է ու գեղեցիկ և ինչ որ մենք չունենք։ Մենք ուզում ենք քեզանից ստեղծել մի լավ գրող մեզ համար, մեր ժողովրդի համար։ Թեկուզ այնպես, ինչպես այսընչին ղրկում ենք համալսարան, որ գա մեր մեջ մեզ համար լավ բժիշկ լինի, լավ ինժեներ, լավ ուսուցիչ:

Սրանից եք խոսում—խոսեցեք։ Չեք արել, ցավո՞ւմ եք—ցավեցեք։ Չե՞ք ցավում—այդ էլ ձեր բանն է։

Բայց վեր կենալ մարդու դագաղի վրա՝ էլ սոված, էլ տկլոր, էլ ցիգան…

Ամո՛թ է վերջապես։

Չեք կարողանում գրականություն ու գրող պահել այդ հերիք չի, այժմ էլ պետք է խնդրել, որ ճառեր չասեք նրանց վրա, երբ որ մեռնում են։