Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ բացատրությունները և չեն կպչում այն առասպելախառն դրամայի ընդհանուր հյուսվածքի հետ, չեն գալիս նրա բնավորությանը։

Այդ հատվածում ես որոնում էի մի ավելի սիրուն և խորհրրդավոր տենչանք, որ կարող էին տալ սիրահարված թագուհուն «առասպելեալ ասող» գողթան երգիչները, մտածելով, որ անկասկած դրա բանալին ժամանակն ու ժողովուրդը մեզ պետք է լինին հասցրած։

Որովհետև.

Եթե նույն օրերում «նոյն երգիչքն առասպելին ասեն այսպէս. վիշապազունք գողացան զմանուկն Արտաւազդ և դև փոխանակ եդին»*)[1], և նույն հավատը մնում է տակավին․ դեռ այսօր էլ ժողովուրդը հավատում է, որ մի չար ոգի գիշերը գողանում է երեխաներին և տեղը դև դնում։

Եթե նույն երգիչքն «առասպելեալ» երգեն, ասելով. «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի, տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկան»**)[2], և տակավին այսօր էլ ժողովուրդը հարսի և փեսայի գլխին ոսկի-արծաթ է շաղ տալիս։

Եթե նույն «Գողթան երգիչքն առասպելաբանեն» Արտաշեսի անեծքը, Արտավազդի խորտակումը ազատ Մասիսի ստորոտներում, և այլն ըստ կարգին։

Եթե այն օրից դարեր անցած Խորենացին լսել է, որ «զրուցեն զսմանէ պառաւունք» և ասում է. «առ մերով իսկ ժամանակաւ՝ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին, յաւուր միաշաբաթւոջ երիցս կամ չորիցս բախեն զսալն, զի զօրասցին շղթայքն Արտաւազդայ...***)[3]

Եթե Խորենացուց հետո էլ, շատ դարեր անցած, նույն սովորությունը պահպանած, մեր օրերումն էլ դարբինները ավագ ուրբաթ գիշերը երեք չորս անգամ մուրճով խփում են սալերին «զի զօրասցին շղթայքն Արտաւազդայ».

  1. Խոր. գիրք Բ. գլ. ԿԱ.։ Այս առասպելը ես մի ոտանավորի նյութ եմ առել «Օրորոցագող», «Մուրճ» 1893 թ., N 2։
  2. Խոր. Բ. գիրք, գլ. Ծ.։
  3. Խոր. Բ. գիրք, գլ. ԿԱ.։