Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմն ով ուզում է լինի։ Չի սիրում բնավ առարկել կամ հիմնավորել իր առարկությունները, չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը, և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ։

Խոսքս վերջացնելով ավելին ասեմ, այդ թերթերը հոգս չեն քաշում՝ գոնե մի տանելի լեզու ունենային, և հայոց լեզվի աղճատման ու աղավաղման ամենամեծ պատճառներից մինն էլ հենց ինքը՝ հայ թերթն է։

Եվ չի ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ հասկանալ ու պահանջել գիտի, որ թույլ չի տալ իրեն հետ ամեն բան խոսել և ամեն ձևով խոսել։

Իսկ երբ հորիզոնի վրա կերևա այդ պատկառելի ընթերցողը—նա, հայ թերթը, ստիպված կլինի իրեն հավաքելու, «զոհաբերություն» անելու և կարգին աշխատակիցներ պահելու կամ եղածների հետ մարդավարի վարվելու, ստիպված կլինի բան տալու և տալու վայելուչ կերպով։ Այդ օրը կլինի վախճանը աղմկարար ու անբովանդակ հնի և սկիզբը բովանդակալի, անաչառ և ազնիվ մի նոր հոսանքի, որ ցանկալի է այնքան և որ պետք է գա վերջապես։

ԹԻՖԼԻՍԻ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Այսօր Թիֆլիսի հայոց առաջնորդարանում կայանում է թեմական ժողովը, և թեմի ամեն կողմերից հավաքվել են պատգամավորները։ Ժովովը պարապմունքները լինելու են Ներսիսյան դպրոցի հաշվի քննությունը և նույն դպրոցի հոգաբարձության ու թեմական խորհուրդի ընտրությունը։ Եվ ահա այս կարևոր ժողովի բացման առաջ մենք միայն մի ցանկություն կհայտնեինք, որ նա կարողանար իրեն ընտրող ժողովրդի իղձերի ճշմարիտ թարգմանը լինել—բարձր կանգներ ամեն նեղ թայֆայական միտումներից և անկեղծ զգացմունքով առաջնորդվեր իր խորհրդածությունների ու ընտրությունների ժամանակ։ Թեմի թե՛ ուսումնարանական, թե՛ տնտեսական վիճակը, չնայելով մի քանի անգամ եղել