Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու հայ գիտնականի գրական-գեղարվեստական թե գիտական գործերի իրավունքը և դրանով էլ ապահովելու է նրանց զարգացումը։

ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ

Մի քանի տարի է Թիֆլիսում գոյություն ունի տիկ. Վ. Ա. Վերմիշյանի «Ձեռնարվեստի դպրոցը»։ Շատ մարդիկ չգիտեն այդ դպրոցի մասին, որովհետև բացված է համեստ մի անհատի, մի տիկնոջ ձեռքով։ Ինքը ընդունակ չի թմբկահարելու, մնում է, որ ուրիշները նկատեն։ Բայց մի՞թե մենք ընդունակ ենք նկատելու մի գործ, որ կատարվում է առանց աղմուկի, ինչքան ուզում է գեղեցիկ լինի այդ գործը։ Դժբախտաբար ընդունակ չենք, դրա համար էլ գեղեցիկ գործերը տառապում են մեր կյանքում և այդ տեսակ գործերի ձեռնարկողների բաժինը մնում է հիասթափությունն ու հուսահատությունը ոգևորությունից հետո։

Տիկին Վերմիշյանը տարին մի անգամ իր դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես է բաց անում։ Ես եղա այդ ցուցահանդեսին, դիտեցի շքեղ առարկաների բաժնից՝ մինչև կոշիկների ու կողովների բաժինը։ Ճիշտ որ շքեղ առարկաներ, մեծ մասամբ արևելյան ճաշակով, հայկական ոճ, ասորական, պարսկական, եգիպտական, և ի՜նչ հմտությամբ վերարտադրած, ի՜նչ նուրբ հորինած ու կազմած, ընդելուզած, նկարած ու խանձանկարած։ Եվ այնքան է մերն այդ ամենը, այնքան հարազատ մեր հոգուն ու այնքան շքեղ, որ մի րոպե հպարտությամբ մտածում ես, թե ուրեմն այդ ամենը կարելի է նորից հարուցանել ու բարձրացնել ու դրանցով զարդարել մեր սեղանները, մեր պատերը, մեր կյանքը։ Այլևս դա մի նոր ապրանք է շուկայի, որ կարող է դառնալ ազնիվ աշխատանքի ու ապրուստի աղբյուր շատ շատերի համար։

Բայց ամեն մի այդ տեսակ ձեռնարկություն նախքան իր արդյունք տալը պահանջում է ուժ ու օգնություն, իսկ տիկ.