|
Եվ սիրո վիշտն ու հիշատակն էլ զարթնում է գարնան ու վարդի հետ.
|
Կամ՝
|
Ինչպես տեսանք, գարնանը, վարդի բուրմունքի հետ է սերը մտել Հովնաթանի զգայուն սիրտը և իր սիրուհին էլ վարդ է արդեն՝ ինքը կարմիր, հագածը կարմիր ու միշտ կարմիր վարդերի մեջ։
Հետաքրքրական է սրա սերը մեծ Նահապետ Քուչակի սիրո հետ համեմատելը։ Նա էլ է գարնանը սիրահարվել։ Նրա սերն էլ բլբուլի ձենի հետ է ընկել սիրտը։ Նա էլ էսպես է պատմում իր սիրո ծագումը․
«Ան առաւօտուն լուսուն ձայնըն գայ գարնան ձագերուն…
Ձագ մի կայ՝ պուլպուլ կասեն, զինչ կասէ՝ ամենն սիրու.
Ձայնիկը ակընճովս ընկաւ, չի դադրիր աչերս ի լալու»։
Այլ տեղ.
«Սիրու հաւն ի ձայն էած, յօք լսեց սրտիկս ու դողաց…»
Սրա հանդիպումն էլ անկարծ ու բախտավոր է եղած Հովնաթանի հանդիպումի նման և խոստովանում է իր լավ յարին.