Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ահա հ<այր> Գարեգին վ<արդապետ> Հովսեփյանը, որ հայտնի է իր մի քանի լուրջ աշխատություններով, այժմ գալիս է մի շատ կարևոր ուսումնասիրությունով — «Մանրանկարչության արվեստը հայոց մեջ4»։ Մի ուսումնասիրություն, որի նշանակությունը շատ է մեծանում իր հետևանքներով։

Շարունակ այն կարծիքն է եղել իշխողը, թե քրիստոնեական արվեստը իր սկիզբն առնելով հռոմեական կատակոմբներից, Արևմուտքից է եկել դեպի Արևելք և հայկական քրիստոնեական արվեստն էլ ազդված է նրանից բյուզանդականի միջոցով։ Հ<այր> Հովսեփյանը գալիս է ապացուցանելու, որ հակառակն է եղած, Արևելքից է գնացել դեպի Արևմուտք, ցույց է տալիս արվեստի և մանրանկարչության մի ընդհանուր հայրենիք, առաջավոր Ասիայի երկրներում, Պարսկաստանի գլխավորությամբ, որոնց շարքում Հայաստանը գրավում է ուրույն ու պատվավոր մի տեղ։

Նա ասում է, որ ինքը այդ ճանապարհով գնացել ու հաստատել է՝ առաջնորդ բռնելով այն ցուցմունքը, այն թելը որ տվել են գերմանական պրոֆ<եսոր> Ստրժիկովսկին3 և անգլիացի գիտնական Լեթըբի։ Ստրժիկովսկին5, որ մասնավորապես հայոց արվեստով է հետաքրքրվում, և Լեթըբի, որ ուսումնասիրել է քրիստոնեական ճարտարապետության պատմությունը Կոստանդին մեծից մինչև XIII դարի վերջերը, այն կարծիքին են, որ քրիստոնեական արվեստի ծագման և զարգացման գործի մեջ Արևելքը կատարել է առաջնակարգ դեր։ Նրանք ասում են, թե ռոմանական արվեստը և բյուզանդական ճարտարապետությունը շատ էլեմենտնետր ունեն յուրացրած արևելյան ճարտարապետությունից և արվեստից։ Քրիստոնեության հետ արևելյան արվեստի տարրերը շարժվում են դեպի Արևմուտք երկու ճանապարհով։ Մի ճանապարհը հյուսիսից՝ Հայաստանի վրայով, Բյուզանդիայով (Պոլսով) և սլավոնական երկրներով, մյուսը Հարավից, Պաղեստինից՝ Ասորիքով, Կիլիկիայով ու Միջերկրականի ափերով։

Եվ ահա հ<այր> Գարեգինը այս գիտական ենթադրության իրողությունը գտնում է հայկական արվեստի ուսումնասիրության