Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստիպեցին, զորքը դուրս բերին, մեջտեղը մնացին դատարկ խոսքերն ու խոստումները, որոնց չկատարելու համար Տաճկաստանը ավելի ևս եռանդով կպավ հայն ու հայկական հարցը մեջտեղից վերացնելու դժոխային գործին։ Նրանից հետո էլ, 90-ական թվականների կոտորածներից հետո էլ, եվրոպացի դիվանագետները ասում էին՝ հայկական ռեֆորմների հարցը ձգձգելը կնշանակի էդ հարցը լուծելու գործն ապագայում հանձնել Ռուսաստանին։ Նրանցից շատերն էն ժամանակ էլ գտնում էին ու խոստովանում, որ միայն Ռուսաստանն էր լավ վճռում և նրան պետք է թողած լինեին վճռելու հայկական հարցը։ Ասացեք խնդրեմ, եթե եվրոպացի քաղաքագետները կարող էն էդքան հույս ունենալ Ռուսաստանի վրա, ի՞նչ զարմանալու բան կա կամ ի՞նչ հանցանք, որ մի հայ մարդ ու հայ գրող էլ նույնպես էդ հույսն ունենա ռուսների վրա։ Մի հայ գրող, որ գոնե եվրոպացիների չափ կարող է գիտենալ իր ժողովրդի պատմությունն ու դրությունը։

Եվ մեզ զբաղեցնող հարցի վերաբերությամբ միշտ ես ունեցել եմ մի հայացք ու մի համոզմունք, հիմնած մեր պատմության ու իրականության վրա, ու ոչ մի տեղ և ոչ մի ժամանակ էլ չեմ թաքցրել իմ կարծիքն ու իմ զգացմունքը։

Սրանով էլ պետք է բացատրել էն վրդովմունքը, որ ես ունեցա ու հրապարակով հայտնեցի, երբ Պոլսում, Թուրքիայի հողի վրա, էն հողի վրա, ուր երբեք չի ցամաքել մարդկանց արտասուքն ու արյունը և էն օրերն էլ դեռ ծովացած էր 20 հազար ադանացիների արյունը, միտինգ էին անում ու խոսում Ռուսաստանի դեմ։ Մի՞թե ես չգիտեի թե ուրիշ նեղացող եթե չլինի, գոնե էն միտինգ անողները կնեղանան ինձանից։

Դրանից մի քանի տարի առաջ էլ, թուրք-հայկական ընդհարումների ժամանակ, երբ հարկադրված, հայի պատմական ինքնապաշտպանությանը դիմելով հանդերձ, աշխատում էի իմ հայրենիքում հաշտություն ու խաղաղություն հաստատել հայ ու թուրքի մեջ, առանց խտրելու, թե որինն է էս սարսափածն երեխան կամ էս դալկացած կինը, էն ժամանակ էլ, թե՛ ինքնապաշտպանության գործում, թե՛ խաղաղության,