շատերը իրանց քվեն կտային Րաֆֆուն, որովհետև նա էր կանգնած գրականության գլխին և նրա երկերն էին կարդում։ Տեսեք թե որքան սխալ բառեր ու նախադասություններ պետք է քաղաքացիական իրավունք ստանային ու մնային մ՛եր բերանում. և այդ որոշումն ընդունած լինելով, ով գիտի երբ կամ ինչպես պետք է ուղղած լինեինք։ Այնինչ, այժմ, տասը տարուց հետո, ազատ, մեր կամքին, թեև շատ դանդաղ հառաջանալով, մենք տակից մինչև գլուխ սրբագրում ենք Րաֆֆու լեզուն։
Այժմ գանք և ընդունենք պ. Արասխ<անյանի> առաջարկությունը մեր օրերում,— խոսենք այն լեզվով, ինչ լեզվով գրում ենք։ Այն ժամանակ հարց է առաջ գալիս-ո՞ր գրողի լեզուն գերադաս [օրինակելի], ուսանելի համարենք ու խոսենք։ Իսկ անցյալ տարի «Մուրճի» մեջ պ<……> գրական լեզու <……>պ․ Շիրվանզադեի լեզուն, [իսկ] «Արձագանքը» օրինակելի է համարում պ․ Մուրացանի լեզուն։ Ա. սրանք բոլորովին տարբեր լեզուներ են, երկրորդ [մի՞թե] հենց իրենք–հեղինակները շարունակ փոփոխում և կատարելագործում են իրենց լեզուն։ Արդ, կարե՞լի է այդպիսի մի լեզու գործածել կամ թե՝ կարե՞լի է թույլ տալ խոսել այն լեզվով, ինչ լեզվով գրում է ինքը՝ պ. Արասխանյանը, և յուր աշխատակիցներից շատերը։
Դե ասացեք՝ ինչո՞վ խոսենք։ [Դուք ստեղծել եք]։ Բաբելոնական լեզուների խառնակություն եք առաջ բերել [և], ցանկապատ եք քաշում շուրջը և մեզ ստիպում եք պտտվել այդ ժխորի մեջ։
Եվ ինչ անխոհեմ բան է, կենդանի լեզվի վրա առարկություններով այդպիսի չոր ու ցամաք հրամաններ արձակել և որոշումներով փակել նրա սահմանները։ Եվ ո՞ւր են նրա սահմանները․ մեր գրականական լեզուն դեռ յուր կազմակերպության [զարգացման] այն շրջանումն է, որ տակ ու գլուխը չես հասկանում, որ չես իմանում որտեղ է սկսվում, որտեղ վերջանում, որ և տկար է և անկերպարան, որ տակավին [պետք է դրսից նյութ առներ] նյութ է առնում, միշտ նոր ու նոր ձևեր ու բառեր է ընդունում։ Իսկ այդ բառերն ու