Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամոթալի կռապաշտությունը, [դիմադրության] պայքարի տեղ անզուսպ ատելությունը—բոլորը միացած շարժողության մեջ էին դրել մի տարօրինակ բազմություն, ուր համալսարանական գիտունն ու ամբոխի տգետ մարդը միևնույն երևույթի մասին մի տեսակ էին դատում, մի տեսակ վարվում, ուր արդարությունն ու ճշմարտությունը պայմանական բան էին դարձել, ամբոխային գոռոցը փոխարինում էր դատողության ձայնին, և կազմում, հորինում էր մի օրգիա, որ մոռացնում էր ու ոտքում նույնիսկ այն մաքուր սկզբունքները, որ երբևէ հայտարարված էին։ [Մտավոր կյանքի] Մտքի ու գաղափարների մի հեղեղային, պղտոր հոսանք, որ որոշվում էր գահավեժ կարծիքներով, անհեթեթ, տենդային ցանկություններով, սանձարձակ, տարերային հարձակումներով, ուր այնքան քիչ են խոսում բանականությունն ու մարդավարությունը։ Այս բոլորին ավելացրեք այն, գոնե ինձ համար, շատ կարևոր հանգամանքը, որ այն օրից, ինչ որ ես մտել եմ գրականության մեջ, այդ թերթում մի մարդավայել խոսք չեմ կարդացել մեր գրականության ու գրողների մասին։ Այս նկատմամբ էլ նրա ուղղությունը եղել է անմիտ ու հոռի և հոդվածները անհեթեթ ու փողոցային։ Պոլիցիական «մտրակը», որով նա պարծենում էր և մտրակելով հայոց ամբոխին քշում էր եվրոպական հառաջադիմության ճանապարհով, այդ մտրակը անխտիր շաչում էր և հայ գրողի դեմ, գրական պայքարների մեջ, ուր գրական մտքի ու շրջանի համար այնքան վիրավորական է հենց մտրակ խոսքն ու իր գաղափարը։ Այդ մտրակը չի պատկառել հներից, չի խնայել նորերին և գրականության ու հասարակության մեջ միայն շփոթ է հարուցել ու զայրույթ, սկսած այն օրերից, երբ թերթն իր մտերիմ Տեր-Գրիգորյանց մի պարոնի հրատարակում էր հայոց միակ տաղանդավոր վիպասան, որի անունն այժմ իրանք էլ են մոռացել, և մտրակում էր այն վիպասաններին, որոնց այժմ նայում է հայոց ընթերցող հասարակությունը, սկսած այն օրերից, երբ առաջնորդողում հանգ<ուցյալ> Ք. Թադեոսյանին, մի հասարակ ոտանավոր գրողի, հռչակում էր հայոց ամենատարբեր