Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գավառում մենք հարկավոր ենք, մեր հարազատների կարիքը այնտեղից ձայն է տալիս մեզ։]

[Մեր գավառն է մեր փրկությունը ու մեր նշանակությունը] [այնտեղ] Գավառը, դեպի գավառը [անհրաժեշտ ենք մենք] մենք հարկավոր ենք այնտեղ։ Մեր հարազատների կարիքը այնտեղից մեզ ձայն է տալիս, մեր նշանակությունը [ես այնտեղ եմ տեսնում] այնտեղ է, տղերք։

1902

<ԼԵՈՅԻ «ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆՑ»
ԱՇԽԱՏՈԻԹՅԱՆ ԱՌԹԻՎ>

…Այժմ ականջ դրեք պատմագիր պ. Լեոյին. «Մեր մանկավարժ և ժողովրդական գրող Ղ․ Աղայանցը իր «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հիշողությունների մեջ վերին աստիճանի կոպիտ, անքաղաքավարի, քարասիրտ է դուրս բերում Նազարյանցին, այդ պատճառով էլ լավ հայհոյում է խեղճ Նազարյանցին, անվանելով նրան անասնական էգոիզմին հասած մարդատյաց և այլն» («Ստեփանոս Նազարյանց», էջ 367)1։

Սրա համար անշուշտ մարդ բավականին ռամիկ հասկացողության տեր պիտի լինի [այսպիսի որ] կամ մի [սոսկական] սոսկ խաբեբա։ [Թե չէ] Այլ կերպ ինչպե՞ս կարելի է այն, ինչ որ մարդ չակերտների մեջ առած գրում է, թե [այսինչի] դեպքի տպավորության տակ [մտքում] այսպես դատապարտում էի նրան, կամ իր խոսքով ասենք՝ հայհոյում էի նրան, այսօր գալ հավատացնել, թե այսպես է «դուրս բերել» Աղայանը Նազարյանցին։ Մինչդեռ [եթե] Աղայանցը Նազարյանցին այդ նույն տեղում այսպես է «դուրս բերել». «Այդ մարդը հիմք դրավ գրական լեզվի նոր