Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հյուսիսափայլի» ևն...4 Սակայն այստեղ էլ գուցե ասող գտնվի, թե գուցե չի կարդացել։ Դարձյալ ոչ։ Իր գրքի ծանոթությունների մեջ 404 երեսում նշանակած է Աղայանցի այս էջը — 56։ Այժմ թող դատի ամեն մարդը, քանզի ամեն մարդ այսքան տեղը դատելու ընդունակություն պիտի ունենա:[Համաձայնել] Օգտվել մի մարդու գրած-տպած վկայություններից, [նրա անունը չտալ] [առանց նրա անունը տալու] շահագործել, ինչպես շահագործում են մարդկանց կենսագրությունները և ետ դառնալ ասել ՝«մենք չենք կարող նշանակություն տալ նրա վկայություններին»։ Եվ այդ բոլորի հետ միասին գոնե մի սուտ վկայություն հանած լիներ, մի հիշողություն հերքած լիներ։

«Պարոն Նազարյանց, բայց դուք չհասկացաք, թե ես ո՞վ եմ, ի՞նչ եմ, և ի՞նչ եմ ուզում,— գոչեցի ես նրա ետևից, բայց նա էլ ետ չշրշեց երեսը։ նա անհետացավ, իսկ ես մնացի մի առժամանակ տեղումս մեխված»։ Երևի սա «Հյուսիսափայլի» խմբագիրը չէր, [մի րոպե]) անցնում է զարմացած ու հուսախաբված երիտասարդի մտքով, և հեռանում է փակ դռան առաջից, մտքումը դատափետելով, անվանելով նրան մարդատյաց, ո՛չ մարդասեր, ինքնասեր, բայց նույնիսկ ինքնասիրությունն էլ անբանի․․․ Եվ վերջապես, կետերի տեղն էլ ի՛նչ հայհոյանք որ կուզեք դրեք։ Խնդիրն այն է, որ [Աղայանցն է ասում] այդ խոսքերը բերված են չակերտների մեջ, թե այնտեղ, այն ժամանակ, այն րոպեին մտքումս պյսպես էի ասում։ Եվ [ասում] գրում է.

«Այս կերպ դատելով ու դատապարտելով Նազարյանցին, կրկին գնացի տպարան և այնտեղ իմանալով էմինի հասցեն, ճանապարհ ընկա դեպի նրա բնակարանը․․․» («Իմ կյանքի գլխավոր դեպքերը», էջ 40)։

[1]

  1. * Այս տողից հետո ինքնագրում կա նաև հետևյալ չնշված պարբերությունը. [Ուրեմն ի՛նչ է մնում։ Մնում է այն, որ կամ չի հասկացել կամ դիտմամբ այնպես է դուրս բերում, ինչպես իրեն քեֆն Է ուզում։ Այստեղ արդեն կարելի Է վիճել]։