ենք, դրա համար էլ շատ թույն, [ու] դառնություն, չարություն կա ամբարված մեր [սրտում ] հոգում։ էդ թույնը հայտնվում է միշտ, ամեն տեղ [ամեն] և՛ գործի մեջ, և՛ խոսքի մեջ, և՛, նույնիսկ, հայացքի մեջ։ Մի ուրիշը, ասենք, օրինակ, ռուսը, նայում է շիտակ ու պարզ, մեր մարդը նայում է աչքի տակից ու կասկածոտ։ Նա պարծենում է, թե բարի [է կամ ասպետ, ազնիվ և այլն] եմ, մենք ասում ենք՝ խելոք ենք։ Եվ որ լավ մտածեք, խելքն էլ մենք ստեղծագործող ուժին չենք ասում, այլ շփոթում ենք խորամանկության հետ. մի խելք, որի մասին Շեքսպիրն ասել է– «Անիծվի էդ խելքը, որ էդքան կարող է խաբել»։
Եվ [ինձ թվում է, որ] օտարները եթե մեզանից խրտնում են, սկսում են հետներս ընկնել, իսկ մենք զարմանում ենք, ու շատ անգամ ոչ մենք ենք գտնում շոշափելի պատճառը, ոչ նրանք, ինձ թվում է, որ էս [հոգու] ներքին դժբախտ հատկությունն է պատճառը։
Մենք ընդունակ ժողովուրդ ենք, այո, բայց [դրանից] թունավորված են մեր ընդունակություններն ու զգացմունքները, [մեր] մարդկային ամենաթանկ բանը՝ մեր սիրտը։ Դրանից են էն անհասկանալի չարությունն ու չարակամությունը, որ կա մեր ամենօրյա համաբերությունների մեջ՝ էն «պարզ նահապետական» կոչված գյուղացուց սկսած, որ հիվանդանում է «արյունով է ընկնում» իր հարևանի հաջողությունից, մինչև ինտելիգենտը, որ պարծենում է իր կծու, խայթիչ լեզվով, իր մտրակով ու իր հարվածով։ Չար հոգու [դուշմանի] թշնամու վերաբերմունք՝ [որ մարդը ցույց է տալի ամեն տեղ] թեկուզ գեղարվեստի պայծառ ու խաղաղ աշխարհքի սահմանները մտնելիս։
էդ թունավոր, չար, վատ հոգին միշտ ճգնել է [թունավորի] խեղդի, սպանի ամեն ասպարեզում զանազան ձևերի ու [զանազան] սիրուն անունների տակ՝ հոգևորականության մեջ կուզեք, թե վաճառականության [հեղափոխության մեջ կուզեք, թե] ազգային կուզեք, թե հասարակական, թատրոնի բեմի վրա, թե մամուլի մեջ, ամեն տեղ։
Դուք քանի՞ մարդ եք ճանաչում, որ իր ամբողջ կայքն ու կարողությունը ու կյանքը երկար տարիների ընթացքում