կառակորդներ ի ծնե։ Ես էլ ձեզ հակառակ, մարդ արարածն եմ հարգում, քան թե «բազմաթիվ ընթերցողներին», և էն, ընչի վրա որ սիրահարված ենք, նա մեր մեջն է ու մեր ամենամեծ հաճույքը բխում է մեր ներսից և ձեռք բերելու համար սխրագործություններ անելու փորձանքին չենք ենթարկված և շատ քիչ ենք հոգում, թե ինչ կասի Мария Алексеевна-ն, մանավանդ որ էդ М. А.-ն շատ է հիմար]։
Ինչ վերաբերում է [ձեր] նրան, որ դուք չեք վհատում ու նորից գալիս եք, խոսք չունեմ ասելու, և պետք է պարծենամ, որ էդպես մի անվեհեր [մարդ] հակառակորդ ունեմ, որ [իսկի] ոչ վախն է հասկանում ինչ բան է, ոչ էլ հասկանալն է հասկանում ինչ բան է։ Իսկ գալով նրան, որ դուք ձեր վերջին խոսքն եք ասում, սխալվել եք...
[Օ՜, պարոն Դրամբյան] Պետք է ասեմ, որ ես իմ անցյալ հոդվածում [ձեզ անվանել էի անմահ, դուք ինչպես երևում է] թեև մի քիչ տաք, բայց ինչ խոսք որ գործ եմ ածել, ունի իր անկապտելի իրավունքն ու նշանակությունը։ Դուք զուր եք կարծում, թե նրանց մեջ կա թեկուզ մի հատ հայհոյական բառ։
Ճշմարիտ, երանի թե մեծ լինեիք, թեկուզ [իբրև] չար լինելով հանդերձ։ Մարդու հոգեառն էլ պետք է մեծ լինի, թե չէ գիտե՞ք ինչ բան է, երբ գործ ունեք մի պստլիկ ու տափակ Դրամբ‹յանի› հետ, որի բոլոր ուժը իր տգիտությունն է ու գեղջկական համառությունը։
Ես էնտեղ, ի միջի այլոց, ձեզ անվանել էի նաև անմահ, անվերջ Դրամբյան։ Տեսնո՞ւմ եք, դուք էլ մինչև էսօր երևի չեք իմացել, որ դուք էդպես մի մեծ բան եք։ Ինչպես երևում է, դուք լավ չեք հասկացել կամ ինձ չեք հավատացել, որ անվերջ եք դուք, և եկել եք ասելու ձեր վերջին խոսքը։ Դուք ոչ վերջին խոսք ունեք, ոչ վերջ։ Մի՞թե վերջ [ունեն չարությունն ու կեղծավորությունը] ունի չարությունը։ Իսկ չարությունը ունի շատ առանձնահատկություններ՝ կեղծավորություն, բթամտություն [համառություն] նախանձ, ստախոսություն և նրանք քեզ ընտրել են իրենց անոթ, համառ, համառ իր ընթացքի մեջ...