Կտ և երրորդ վարիանտը, ուր հերոսը խորտակվում է, ինչպես հունականը։ Բայց էս թողնենք։
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է <պատասխանում էս> ուսուցիչը.
— Դրա՞նք են որոշում <վարիանտները> հա՜… Եվ մնում եք ապշած։
Ասում է. «դրանք աննշան, ոչ էական տարբերություններ են» և իրա՛ր [ետևից] հետ արտագրում է ու դնում «լինում է չի լինում», «կըլի չըլի» «գնում է, գնում, տեսնում է մի հովիվ», «ասում է՝ նանի» և սրանց նման բոլոր֊բոլոր վարիանտներում եղած սովորական դարձվածքներ, որով իբրև թե ապացուցանի կրկին իր ասածը՝ [դա «բառացի» Հայկունու վարիանտն է։
Եվ մարդ չգիտի պնդերեսության վրա զարմանա, թե տգիտության]
էդ էլ հերիք չի:
Արտագրում է ու [ինձ պատասխանատու համարում] երեսիս բռնում էն տեսակ [կտորների համարի] կտորներ, որոնց ոչ տակը, ոչ գլխին չկա իմ անունը։ (թեև էդ կտորներն էլ հիմի կտեսնենք։ «Լուսաբերի» էս կամ էն գրքում տպված է էս ինչ հեքիաթը, էն ինչ առակը. «Պոչատ աղվեսի», «Ագռավի ու պանրի» վրեն չի գրած ժողովրդական կամ թեկուզ հենց Ամիչիսի կտորի դեմ, կտորները բերում դրա համար գրել «գրական մեծությունները բանագող» կամ ինձ շանտաժ, ավերիչ ժանտախտ և բոյկոտ։
էդ ո՞ր գրողի փառքն ավելացավ դրանցով փա՜ռք են վաստակում և հայավարի արնով են ընկնում ]
Դուք, ասում է, «պարտավոր էիք նաև «Չարի վերջը», «Մուկիկի մահը», «Չախչախ թագավորի» հեքիաթը էլ չի ասում, թե Հայկունուց են, հիշել, որ ժողովրդական են, և այլն։ Եվ Հայկունուն ինձ օրինակ բերում, թե նա մինչև անգամ հիշատակում է, թե իրան այս կամ այն առակը, հե—
- ↑ * Այստեղ թերթիկի անկյունը պատռված լինելու պատճառով պակասում է մի պարբերություն: