Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1912

<«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈԻԹՅԱՆ» ԱՆՀՐԱԺԵՇՏՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ>

Մի քանի օր սրանից առաջ «Հորիզոնին» մի քանի տողով մի առաջարկ էի ուղարկել, որ մենք, հայերս, հայկ<ական> տպագր<ության> 400֊ամյակի տոնին հոգանք մի հայոց պատմություն ունենալու մասին1։ Իսկ թե ինչպես պիտի հոգացվի ու կատարվի գործը, դրա համար կարծիք կհայտնեն անշուշտ գործին հմուտ մարդիկ։ [Սակայն կլինեն մարդիկ, որ կկարծեն թե այդ պակասը լրացնելու] «Հայոց պատմություն» ասելով ես չեմ հասկանում մի նոր Պալասանյանի, Չագըճյանի կամ մինչև անգամ Չամչյանի նման մի բան, այլ պատմություն բառի լայն, գիտական, եվրոպական իմաստով, մի գործ, որ մի ձեռքով ու մի երկու տարում չի կատարվում։ Մի գործ, որ կատարվում է արդեն, բայց ցաք ու ցրիվ ուժերով ու շատ դանդաղ ու անապահով։ Մեր պատմությունը չէ՞ որ թաղված է գետնի տակ, ավերակների մեջ, զանազան արխիվների ու [ձեռագիրներրի] դոկումենտների մեջ, լեզվի մեջ, բանավոր ու գրավոր, հին, միջին կամ նոր գրականության մեջ, օտար և հարազատ պատմագիրների մեջ <2 անընթ.> Պետք է այդ ամենը հանել գետնի տակից, <2 անընթ․> ուսումնասիրել, հետազոտել, հավաքել, կանոնավորել։ Եվ, [մեր մեջ] թեև շատ սակավ, բայց մարդիկ կան, որ կկատարեն այդ գործը*)։ [Բայց դա]։ Կազմել ազգային ֆոնդ, ապահովել,[նշանակում է] ուժեղացնել ու կանոնավորել այդ գործը։

—————————

  • ) Պեղումներ են կատարվում, պատմ<ական> դոկ<ումենտներ> հրատարակում, լեզուն են ուսումնասիրում, նկարչությունը, երաժշությունը, հին գրականությունը։